0(0 Ratings)

HTML-CSS – Խորացված դասընթաց

Դասընթացի մասին

Ծրագրավորման ոլորտում անհրաժեշտ է մշտապես ինքնակրթվելը, եթե ցանկանում ենք դրանում մասնագիտանալ։ Սկսնակ ծրագրավորողների համար, ովքեր ունեն բազային գիտելիքներ, շատ դժվար է միանգամից անցնել վեբ էջի պատրաստմանը։ Ուստի միշտ անհրաժեշտ է համացանցում գտնել պատրաստի կայքեր և ուսումնասիրել դրանց կոդը։ Բայց ինչպե՞ս ծանոթանալ դրանց, եթե տիրապետում ենք քիչ գիտելիքների՝ համեմատած նրա, որն օգտագործված է պատրաստի կայքերում։ Այս դասընթացի շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ բոլոր այն CSS հատկություններին, որոնք անծանոթ կլինեն ձեզ համար։ Ձեզ հայտնի կայքերում (օրինակ htmlbook.ru և այլն) չեք գտնի բոլոր CSS հատկությունների և դրանց արժեքների մասին մանրամասն բացատրություն(բայց CSS-ի բոլոր հատկությունների բացատրությունը համացանցում կարող եք գտնել անգլերեն և ռուսերեն տարբերակներով)։ Դուք կարող եք ձեռք բերել այս դասընթացը և մշտապես ձեռքի տակ ունենալ հստակ ուղեցույց, կամ որևէ հատկության հետ ծանոթանալու համար համացանցում ծախսել երկար ժամանակ, կարդալ բազմաթիվ հոդվածներ և որոշակի ժամանակ հետո բոլորը մոռանալ(այս ամենն ասում եմ իմ սեփական փորձից)։ Մի խոսքով՝ HTML-ի բոլոր ատրիբուտների , CSS-ի ԲՈԼՈՐ հատկությունների մանրամասն բացատրություն՝ իրենց բոլոր արժեքներով։ Տվյալ դասընթացի միջոցով ամբողջությամբ կտիրապետեք այս երկու լեզուներին։ Այն ուղեցույց կլինի ձեզ համար ծրագրավորմամբ զբաղվելու ողջ ընթացքում։ Հուսով եմ չեք փոշմանի 🙂
Ցույց տալ ավելին

Ի՞նչ կսովորեմ արդյունքում

  • Html-ն ամբողջությամբ՝ իր բոլոր ատրիբուտներով։
  • Ինչպես է հաղորդակցվում բրաուզերը սերվերի հետ։ http, https, ip պրատակոլներ։
  • Css-ն ամբողջությամբ։ ԲՈԼՈՐ CSS հատկությունների մասին՝ իրենց բոլոր արժեքներով․ ինչպես նաև՝
  • --Css Սելեկտորներ
  • --Css Պսևդոկլասներ և պսևդոէլեմենտներ
  • --Css @Կանոններ
  • --Css-ի ֆունկցիաներ
  • --Css Անիմացիա
  • --Css Flex-ն ամբողջությամբ։
  • --Css Grid-ն ամբողջությամբ։
  • --Եվ այլն 🙂

Դասընթացի ուսումնական պլան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ներածության բաժինն է։ Այստեղ կծանոթանանք նշագրման լեզուների հիմնական գաղափարներին։

  • ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
    00:00
  • Ինչպես է հաղորդակցվում բրաուզերը սերվերի հետ
    00:00

HTML
Նշագրման լեզվի՝ HTML-ի էլեմենտների և դրանց ատրիբուտների բաժինն է

CSS-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Այստեղ կծանոթանանք CSS-ի կառուցվածքի հետ՝ -ինչ է սելեկտորը և դրանց տեսակները, -Css-ում օգտագործվող գույների ֆորմատները, -չափման միավորները, -Պսևդոկլասներ և պսևդոէլեմենտներ, [email protected]Կանոններ, -Css-ի ֆունկցիաներ և այլն։

CSS ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
CSS-ի բոլոր հատկությունների և դրանց արժեքների մանրամասն բացատրություն՝ անիմացիա, սահմանագիծ, պարբերությույուններ, դիրքավորում, չափեր, աղյուսակ, տեքստ և տառատեսակ, Flex, Grid, ֆորմատավորում․ գույներ, ֆոն և այլն։

Ուսանողների գնահատականը և ակնարկները։

No Review Yet
No Review Yet
53000 AMD

Պահանջներ

  • Ցանկալի է, բայց ոչ պարտադիր, HTML-CSS-ի մասին որոշակի գիտելիքներ։

Տեգ

Լսարանը

  • Սկսնակ ֆրոնթենդ ծրագրավրորողների համար։ Նրանք, ովքեր մասնագիտացված են այս ոլորտում, դասընթացը կարող է մշտական ուղեցույց հանդիսանալ որևէ գործողություն վերհիշելու համար։
կամ
Գաղտնաբառը պետք է պարունակի 8 և ավելի սիմվոլներ - Մեծատառ և փոքրատառ լատինատառեր, թվեր և այլ նշաններ( ^%& և այլն )։