Դասընթացի մասին
Ծրագրավորման ոլորտում անհրաժեշտ է մշտապես ինքնակրթվելը, եթե ցանկանում ենք դրանում մասնագիտանալ։ Սկսնակ ծրագրավորողների համար, ովքեր ունեն բազային գիտելիքներ, շատ դժվար է միանգամից անցնել վեբ էջի պատրաստմանը։ Ուստի միշտ անհրաժեշտ է համացանցում գտնել պատրաստի կայքեր և ուսումնասիրել դրանց կոդը։ Բայց ինչպե՞ս ծանոթանալ դրանց, եթե տիրապետում ենք քիչ գիտելիքների՝ համեմատած նրա, որն օգտագործված է պատրաստի կայքերում։ Այս դասընթացի շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ բոլոր այն CSS հատկություններին, որոնք անծանոթ կլինեն ձեզ համար։ Ձեզ հայտնի կայքերում (օրինակ htmlbook.ru և այլն) չեք գտնի բոլոր CSS հատկությունների և դրանց արժեքների մասին մանրամասն բացատրություն(բայց CSS-ի բոլոր հատկությունների բացատրությունը համացանցում կարող եք գտնել անգլերեն և ռուսերեն տարբերակներով)։ Դուք կարող եք ձեռք բերել այս դասընթացը և մշտապես ձեռքի տակ ունենալ հստակ ուղեցույց, կամ որևէ հատկության հետ ծանոթանալու համար համացանցում ծախսել երկար ժամանակ, կարդալ բազմաթիվ հոդվածներ և որոշակի ժամանակ հետո բոլորը մոռանալ(այս ամենն ասում եմ իմ սեփական փորձից)։
Մի խոսքով՝ HTML-ի բոլոր ատրիբուտների , CSS-ի ԲՈԼՈՐ հատկությունների մանրամասն բացատրություն՝ իրենց բոլոր արժեքներով։
Տվյալ դասընթացի միջոցով ամբողջությամբ կտիրապետեք այս երկու լեզուներին։
Այն ուղեցույց կլինի ձեզ համար ծրագրավորմամբ զբաղվելու ողջ ընթացքում։
Հուսով եմ չեք փոշմանի 🙂