Docy

Գույների ֆորմատներ

Մոտավոր ընթերցում. 2 րոպե 0 դիտումներ

Գույների ֆորմատները CSS ում

Համակարգչի մոնիտորները, սմարթֆոնների և tv-ների էկրանները բաղկացած են հազարավոր կետերից՝ պիքսելներից։ Երբ լույսն ընկնում է պիքսելների վրա, յուրաքանչյուրը ստանում է իր գույնը և այդպիսով էկրանի վրա հայտնվում են պատկերներ։

Երբ գույն է սահմանվում որևէ էլեմենտի, իրականում սահմանվում է պիքսելներին։ 

Կան երկու հիմնական տարբերակներ css-ում գույն սահմանելու համար՝ դրա անվանման կամ՝ արժեքի միջոցով։ 

Անվանման միջոցով՝ red, blue, green, yellow, orange և այլն:

Երբ գույնը սահմանվում է արժեքով, ապա հնարավոր է ընտրել գույնի բազմաթիվ երանգներից որևէ մեկը։ Գույնը արժեքով սահմանելու համար կան երկու հիմնական տարբերակներ՝ RGB ֆորմատով կամ 16-նիշ արժեքով։ css3-ում ավելացվել են մի քանի տարբերակներ ևս՝ RGBA, HSL, HSLA:

Գույնի անունններ

Հասանելի են 147 տեսակի գույնի անուններ։ Ամբողջ ցանկը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://htmlcolorcodes.com/color-names/

RGB RGBA

RGB ֆորմատը սահմանվում է երեք թվերով, որոնք ներկայացնում են կարմիր, կանաչ և կապույտ գույները․ դրանց խառնուրդը տալիս է վերջնական արդյունքը։ 

Թիվը սահմանվում է 0-ից մինչև 255:   

Օրինակ նարնջագույնը կլինի հետևյալը՝ rgb(255, 128,  0)՝

				
					p { color: rgb(255, 128,  0); }
				
			

RGBA ֆորմատը վերջում ավելացնում է ևս մեկ թիվ, որը սահմանում է գույնի թափանցիկությունը(«A» տառը RGBA -ում  ալֆա կանալն է)։ 

Թիվը կարելի է նշել 0-ից մինչև 1: Օրինակ 0.5-ը գույնը կդարձնի կիսաթափանցիկ։ 

Նույն նարնջագույնը կիսաթափանցիկ տեսքով՝  rgba(255, 128, 0, 0.5)՝

				
					p { color: rgba(255, 128,  0, 0.5); }
				
			

HSL HSLA

HSL ֆորմատով (hue, saturation, lightness) գույնը սահմանվում է երանգի(hue), հագեցվածության(saturation) և լուսավորության(lightness) հիման վրա՝

Css-ում կունենա հետևյալ տեսքը՝

				
					p { color: hsl(23, 95%, 52%); }
				
			

Առաջին թիվը կարելի է նշել 0-ից 360, երկրորդ և երրորդ թվերը նշվում են տոկոսով 0-ից 100%:

HSLA ֆորմատը, ինչպես RGBA-ն, ավելացնում է ալֆա կանալը՝ 0-ից մինչև 1 ընկած միջակայքում՝

				
					p { color: hsla(23, 95%, 52%, 0.5); }
				
			

16 -բիթանոց գույնի ֆորմատ

16 -բիթանոց գույնի ֆորմատը 6 սիմվոլներից բաղկացած կոդ է և սահմանվում է «#» -ով։

Css-ում նարնջագույնը կունենա հետևյալ տեսքը՝

				
					p { color: #196d15 }
				
			

Եթե որևէ բրաուզեր չաջակցի RGBA, HSL, HSLA ֆորմատները, ապա էլեմենտն իր գույնը կժառանգի ծնող հանդիսացող էլեմենտից, կամ կսահմանվի սև գույն։ Ուստի RGBA, HSL, HSLA -ից առաջ անհրաժեշտ է ավելացնել RGB կամ ” գույնի անվանման” տեսակը(եթե նույն սելեկտորում սահմանված է նույն հատկությունը ՝ տարբեր արժեքներով, ապա առաջնահերություն կստանա վերջում նշվածը)։

Օրինակ՝

				
					  p {
    color: orange;
    color: hsla(23, 95%, 52%, 0.5);
  }
				
			

Թողնել մեկնաբանություն

Կիսվել փաստաթուղթով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
hyArmenian