Ի՞նչ է հատկանիշը – attribute
Էլեմենտների հնարավորություններն ընդլայնելու, լրացուցիչ տվյալներ ավելացնելու կամ դրանց ստանդարտ վարքագիծը փոխելու համար օգտագործվում են ատրիբուտները։
Այն գրվում է բացվող տեգում, հիմնական տեգից պարտադիր առանձնացվում է պրոբելով, որին հետևում է ատրիբուտի անվանումը, ատրիբուտի արժեքը։ Արժեքում արգելվում է օգատգործել & նշանը։
Կան ատրիբուտներ՝ դատարկ ատրիբուտներ, որոնց արժեքը համապատասխանում է անվանը։ Դրանց սինտաքսը հետևյալն է՝ <input disabled> – գրվում է միայն անունը։ Նման ատրիբուտների առկայությունը համապատասխանում է տրամաբանական «true – Ճիշտ է»-ին, իսկ բացակայությունը՝ տրամաբանական «false– Սխալ է» – ին։ Նշված օրինակում առկա է disabled ատրիբուտը․ առկայությունը համապատասխանում է տրամաբանական «true – Ճիշտ է»-ին, ուստի տվյալ դաշտը կարգելափակվի(disabled – անաշխատունակ)՝ կդառնա անհասանելի օգտվողի համար․
Օրինակներ՝
Վերը նշվածները համարժեք են։
Թվարկվող ատրիբուտները որպես արժեք ընդունում է թույլատրելի բանալի բառերից որևէ մեկը։ Օրինակ՝
لعميل مهم جدًا، العميل سيتبعه العميل.
dir ատրիբուտը ընդունում է 3 բանալի բառեր՝ ltr | rtl | auto:
ltr – տեքստի ուղղությունը ձախից։
rtl – տեքստի ուղղությունը աջից։
auto – որոշում է ծրագիրը։
Կան ատրիբուտներ, որոնց արժեքը գրվում է առանց չակերտների։ Դա ենթադրում է, որ արժեքը չպետք է պարունակի պրոբելներ, “, ‘, = , <, > նշանները։ Արժեքը չպետք է նաև դատարկ մնա։ Օրինակ՝
Ատրիբուտի արժեքը վերցվում է միայնակ (‘…’) կամ կրկնակի (“…” ) չակերտների մեջ: Միայնակ չակերտներում օգտագործվում է ամեն ինչ, բացի միայնակ չակերտից և &-ից։ Կրկնակի չակերտներում օգտագործվում է ամեն ինչ, բացի կրկնակի չակերտից և &-ից։
Գլոբալ ատրիբուտներ
Ատրիբուտները, որոնք հասանելի են html-ի բոլոր էլեմենտների համար, կոչվում են գլոբալ ատրիբուտներ։
accesskey
accesskey = "voreveSimvol"
Նշվում է ստեղնի սիմվոլներից մեկը․ Alt -ի համադրությամբ կկատարվի հրահանգ, որով կակտիվանա տվյալ էլեմենտը(Alt+b)։ Օրինակ՝
Հիմա Alt+b հրահանգի միջոցով հնարավոր է առանց հղմանը սեղմելու անցնել նշված կայքը։
class
class = "voreveBar"
Օգտագործվում է css ոճաթերթում էլեմենտի հետ աշխատելու համար(օրինակ փոխել տեքստի գույնը)։
HyperText Markup Language
HyperText Markup Language
Նշագրման լեզու,
որն օգտագործվում է վեբ-էջերի
մեծամասնության նշագրման համար։
HTML լեզուն վերամշակվում է դիտարկչի կողմից
և ցուցադրվում է մարդու կողմից հեշտ
ընթեռնելի փաստաթղթի տեսքով։
contenteditable
contenteditable = "true | false"
Հնարավոր է փոխել էլեմենտի պարունակությունը բրաուզերից։
կարող է փոխվել այս տեքստը
dir
dir = “ltr | rtl | auto”
Սահմանում է տեքստի ուղղությունը՝ ձախից աջ, կամ աջից ձախ։
Ընդունում է 3 բանալի բառեր՝ ltr | rtl | auto:
ltr – տեքստի ուղղությունը ձախից։
rtl – տեքստի ուղղությունը աջից։
auto – որոշում է ծրագիրը։
draggable
draggable = “true | false”
Թույլ է տալիս կատարել էլեմենտի տեղափոխում բրաուզերից։ Օգտագործվել է նաև Css և Javascript օրինակն ավելի պատկերավոր դարձնելու համար։
Նկարը տեղափոխեք ուղղանկյան մեջ
hidden
hidden
Ծածկում է էլեմենտի պարունակությունը բրաուզերի պատուհանից:
id
id = “voreve bar”
էլեմենտը նույնականացնում է Css-ում կամ Javascript-ում օգտագործելու համար։ Նման է class ատրիբուտին։ class-ի դեպքում մի քանի էլեմենտների թույլատրելի է սահմանել նույն արժեքը, իսկ id-ի դեպքում՝ ոչ։
...
Itemscope / itemtype / itemprop
Itemscope / itemtype / itemprop
Նշված ատրիբուտները պատկանում են միկրոտվյալներին(microdata), որոնք լրացուցիչ տվյալներ են հաղորդում որոնողական համակարգերին, օրինակ Google-ին։ Նմանատիպ կայքերն օգատգործում են միկրոտվյալները, որպեսզի ավելի շատ տեղեկություններ ցուցադրեն այն կայքերից, որոնք համապատասխանում են ձեր փնտրածին։
Hello world
Թիմ-Բերներս-Լի
Համաշխարհային ցանցի կոնսորցիում ,
http://www.w3.org
Քեմբրիջ,
Օքսվորդ