d… էլեմենտները
<data>…</data>
Նախատեսված է տվյալներ թվարկելու համար։
value ատրիբուտը սահմանում է տվյալների թվային արժեքները javascript -ում(ոչ միայն) դրանց հետ ավելի հեշտ աշխատելու համար։
- iphone-10
- iphone-11
- iphone-12
<datalist>…</datalist>
Սահմանում է տարբերակների ցուցակ և օգտագործվում է <input> էլեմենտի հետ։
<input>-ում list ատրիբուտի միջոցով նշվում է ցուցակի իդենտիֆիկատորի արժեքը։
<option>-ի միջոցով թվարկվում է ցուցակը։
Օրինակ՝
<dl>…</dl> <dt>…</dt> <dd>…</dd>
<dl>-ը հանդիսանում է կոնտեյներ <dt> և <dd> էլեմենտների համար։
Ցուցակում սահմանվում է տերմինը <dt> էլեմենտի միջոցով, հետո տերմինի բացատրությունը <dd> էլեմենտի միջոցով։
- Html
- Նախատեսված է մեր փաստաթուղթը նշագրելու համար
- Css
- Նախատեսված է html փաստաթուղթը դիզայնավորելու համար
<del>…</del> <s>…</s>
<del> և <s> էլեմենտների միջոցով տեքստի հատվածը սահմանվում է որպես հնացած՝ ոչ արդիական։
<ins> էլեմենտի միջոցով սահմանվում է տեքստի արդիական տարբերակը։
Օրինակ՝
Հասանելի է արդեն html-ի 4-րդ 5.1-րդ տարբերակը։
Ունի երկու ատրիբուտ՝
cite
cite=”www.example.com/html4-to-html5.1/” – cite-ի միջոցով նշվում է հասցեն, որտեղ նշված է հատվածի փոփոխման պատճառը։
datetime
datetime=“YYYY-MM-DDThh:mm:ssTZD” –նշվում է տեքստի հատվածը փոփոխելու ամսաթիվը։
YYYY -նշվում է տարին․ օրինակ՝ 2050։
MM –նշվում է ամիսը․ օրինակ՝ 01։
DD -ամսվա օրը ․ օրինակ՝ 10։
T –օրը ժամանակից առանձնացնելու սիմվոլը․ օրինակ՝ T կամ ուղղակի պրոբել։
hh –ժամը․ օրինակ՝ 10.00pm։
mm -րոպեն․ օրինակ՝ 30։
ss -վարկյանը․ օրինակ՝ 14։
TZD -ժամային գոտու նշանակում․ օրինակ՝ UTC+4։
Վերջնական արդյունքը կլինի հետևյալը՝ datetime= “ 2050-01-10 10.00pm:30:14UTC+4”
<details>…</details><summary>․․․</summary>
Նախ օրինակը՝
Հաճախակի տրվող հարցեր։
Ի՞նչ է HTML -ը
HTML (HyperText Markup Language) -ը նշագրման լեզու է։
Նախատեսված է վեբ էջը պատրաստելու համար։
Ի՞նչ է CSS -ը
CSS (Cascading Style Sheets) -ը նախատեսված է վեբ էջը ոճավորելու համար։
<details>-ի միջոցով սահմանվում է լրացուցիչ տեղեկատվություն, իսկ վերնագիրը վերցվում է <summary> էլեմենտի մեջ։
open ատրիբուտի միջոցով տեղեկատվությունը միանգամից կպատկերվի, իսկ բացակայության դեպքում պետք է սեղմել վերնագրին։
<dfn>…</dfn>
Օգտագործվում է տեքստում հատուկ տերմինները նշելու համար։ Այն վերցվում է <dfn> էլեմենտի մեջ, որը տերմինը պատկերում է ավելի թեք։
bootstrap-ը վեբ կայքերի և հավելվածների ստեղծման համար
բաց կոդով ազատ և անվճար css գրադարան է։
<dialog>…</dialog>
Սահմանում է երկխոսության պատուհան։
Երկխոսության պատուհանը սովորաբար պատրաստվում է Css-ի և Javascript-ի միջոցով։
Այն նախատեսված է ինտերակտիվ հավելվածներում մոդալ երկխոսություններ ստեղծելու համար, որոնք պահանջում են օգտատիրոջ փոխազդեցություն նախքան հավելվածի հիմնական աշխատանքի շարունակվելը:
Պատուհանն առանց այլ լեզուների՝
Պատուհանը Css-ի և Javascript-ի հետ՝
Hayti
open
open ատրիբուտի միջոցով պատուհանը նախապես բաց կլինի, իսկ բացակայության դեպքում պետք է սեղմել կոճակին։
<div>…</div>
Սահմանում է կոնտեյներ, որը խմբավորում է իրենում պարունակվող էլեմենտները որպես մեկ ընդհանուր էլեմենտ։
Hayti
Html
HTML-ի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստեղծել համեմատաբար պարզ, սակայն
գեղեցիկ ձևավորված փաստաթուղթ։ Ի հավելումն փաստաթղթի կառուցվածքի
պարզեցմանը՝ HTML-ում աջակցվում էր հիպերտեքստը։ Մուլտիմեդիայի
հնարավորությունները ավելացվեցին քիչ ավելի ուշ։
Css
CSS կամ կասկադային ոճաթերթ (Cascading Style Sheets), կայքին ձևավորում
տալու համար օգտագործվող տեխնոլոգիա ծրագրավորման ֆորմալ լեզվով։ CSS-ը
հիմնականում օգտագործվում է HTML և XHTML ֆորմատի պատկանող վեբ-էջերի
ձևավորման համար...