Docy

k…l…m…n…o…p…q…r… Էլեմենտներ

Մոտավոր ընթերցում. 6 րոպե 0 դիտումներ

<kbd>…</kbd>

Նշվում է որևէ հատված, որը օգտվողը պիտի հավաքի. Այն պատկերում է այլ տառատեսակով․

<label>…</label>

<label>-ում գտնվող տեքստը հանդիսանում է պիտակ որևէ <input>-ի համար, ուստի տվյալ դաշտը կակտիվանա նաև <label>-ում նշված տեքստին սեղմելով։ 

for ատրիբուտի միջոցով սահմանվում է <input>-ի իդենտիֆիկատորը, որին պատկանում է տվյալ <label>-ը։ Եթե <label>-ը <form>-ից դուրս է, ապա form ատրիբուտի միջոցով սահմանվում է <form>-ի իդենտիֆիկատորը, որին պատկանում է տվյալ <label>-ը․

Օրինակ՝

				
					<body>
   <form action= "example.php" method="post">
      <input type= "text" id= "label1" >
      <label for= "label1" >Անունը </label>
      <p>Երկիրը</p>
         <input type= "radio" id= "label2" >
         <label for= "label2" >Հայաստան </label>
         <input type= "radio" id= "label3" >
         <label for= "label3">Ռուսաստան </label>
   </form>
</body>
Կամ՝
 
<body>
   <form action= "example.php" method="post">
      <label><input type= "text">Անունը</label>
      <p>Երկիրը</p>
         <label> <input type= "radio">Հայաստան </label>
         <label> <input type= "radio">Ռուսաստան </label>
   </form>
</body>
				
			

<li>…</li> <ul>…</ul>

<ol> և <ul> էլեմենտները սահմանում են ցուցակ, որտեղ <li> էլեմենտի միջոցով թվարկվում էցուցակի արժեքները։

<ol>-ը ցուցակը թվարկում է թվերով, իսկ <ul>-ը կետերով։

<li> էլեմենտն ունի միայն մեկ ատրիբուտ՝ value-ն․ օրինակ՝ value= “5”. երբ այն օգտագործում ենք <li> էլեմենտներից որևէ մեկում, թվարկումը կկատարվի ըստ value -ի արժեքի՝ սկսած տվյալ էլեմենտից։

				
					<body>
   <ol>
      <li>Html</li>
      <li>Css</li>
      <li value= "5">Bootstrap</li>
      <li>FlexBox</li>
      <li>Javascript</li>
   </ol>
   <ul>
      <li>html</li>
      <li>css</li>
      <li>bootstrap</li>
      <li>javascript</li>
   </ul>
</body>
				
			

<link …>

Սահմանում է արտաքին այն ռեսուրսները, որոնք կցվելու են html փաստաթուղթին և նշում է վերջինիս հարաբերությունը դրանց նկատմամբ։ 

<link>-ը սահմանվում է <head>-ի մեջ։

Ատրիբուտներն են՝

href

href – օրինակ՝ <link href= “style.css” > – սահմանում է ռեսուրսի հասցեն։

hreflang

hreflang– օրինակ՝ <link href= “author.html” hreflang= “hy” > – նշում է կցվող փաստաթղթում օգտագործած լեզուն։

media

media – օրինակ՝ <link href= “style.css” media= ”all” > – օգտագործվում է css ֆայլերի համար և սահմանում է սարքի տեսակը, որի համար նախատեսված է տվյալ ոճաթերթը։ 

Ամեն սարքի համար կարող է օգտագործվել իրեն հատուկ ոճաթերթ։ Նույն media ատրիբուտի մեջ հնարավոր է թվարկել մի քանի սարքերի տեսակներ․ օրինակ՝ ՝ <link href= “style.css” media= ”braille|handheld|print|screen|tv ” >

media ատրիբուտի արժեքներն են՝

all  –համապատասխանում է բոլոր սարքավորումներին։

braille  –տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար նախատեսված սարքավորում։

handheld  –համապատասխանում է սմարթվոններին կամ այնպիսիններ, որոնք ունեն փոքր էկրան։

print  –համապատասխանում է տպիչներին։

screen  –համապատասխանում է համակարգչի մոնիտորներին։

speech  –համապատասխանում է սարքավորումների, կամ ծրագրերի, որոնք նախատեսված են տեքստը լսելի ձայնով արտասանելու համար։

projection  –համապատասխանում է պրոեկտորներին։

tty  –համապատասխանում է օրինակ՝ տերմինալների էկրանին(teletype, monochrome էկրաններ

tv  –համապատասխանում է հեռուստացույցների էկրանին։

rel

rel – օրինակ՝ <link href=”style.css” rel= “stylesheet” > – սահմանում է, թե ինչ հարաբերություն ունի վեբ էջը href ատրիբուտում նշվածի հետ։

rel ատրիբուտի որոշ արժեքներ օգտագործվում են որոնողական համակարգերի կողմից, որոնց տալիս է լրացուցիչ տեղեկություն այն հղման մասին, որը նշված է href -ում։

Արժեքներն են՝

prefetch -սահմանում է, որ ռեսուրսն անհրաժեշտ է ներբեռնել հետին պլանով՝ նախքան այն իսկապես անհրաժեշտ կլինի այլ վեբ էջի համար, այդպիսով ստանալով լրացուցիչ արագություն վեբ էջը ցուցադրելու համար։

				
					<link rel="prefetch" href="https://example.com/images/large-image.jpg">
				
			

dns-prefetch -Սահմանաում է բրաուզերին, որ տվյալ կայքի “DNS” հարցումն անհրաժեշտ է կատարել նախապես, մինչ օգտվողն իսկապես կանցնի այդ հղումով։ “DNS” հարցման միջոցով բրաուզերը նախապես կիմանա տվյալ կայքի դոմենային անվանման IP հասցեն(Տես ” Բրաուզեր-սերվեր հաղորդակարգ ” բաժնում)։ 

Հիմնականում “dns-prefetch” -ն օգտագործվում է, երբ ռեսուրսը գտնվում է այլ դոմենային տիրույթում։

				
					<link rel="dns-prefetch" href="//example.com">
				
			

preconnect -Սահմանում է բրաուզերին, որ անհրաժեշտ է նախապես սերվերի հետ կապ հաստատել, մինչ իսկապես անհրաժեշտ կլինի հարցում ուղարկել նրան։ 

Հիմնականում օգտագործվում է, երբ ռեսուրսը գտնվում է այլ դոմենային տիրույթում։

				
					<link rel="preconnect" href="https://example.com">
				
			

preload -Սահմանում է բրաուզերին ներբեռնել ռեսուրսը որքան հնարավոր է արագ, որն անհրաժեշտ է ընթացիկ վեբ էջին։ Սովորաբար օգտագործվում է css  և javascript ֆայլերը ներբեռնելու համար, որոնք անհրաժեշտ են ընթացիկ էջի տեսքն ու ֆունկցիոնալությունն ապահովելու համար։

				
					<link rel="preload" href="https://example.com/js/custom.js" as="font" type="font/ttf" crossorigin="anonymous"  >
				
			

alternate, author, canonical, first, help, last, licence, next, prev, search,  – Տես՝ ” a… էլեմենտներ ” -ի ” <a> ” -ի ” rel ” բաժնում։

icon –նշում է, որ հղման նկարը հանդիսանում է իկոնկա, որը բրաուզերը ցուցադրելու է տվյալ էջի պատուհանի վրա՝,

stylesheet -նշում է որ ռեսուրսը հանդիսանում է css ոճաթերթ html փաստաթղթի համար։

sizes

sizes – օրինակ՝ <link href= “icon.png” rel=”icon” sizes= ”16×16 32×32 ”> – սահմանում է իկոնկայի չափերը` լայնություն x բարձրություն: 

Բրաուզերը իկոնկեն պատկերում է էջի պատուհանի վրա, բայց այն կարող է օգտագործվել նաև, երբ հասցեն պահպանվում է սմարթֆոնի էկրանի վրա՝

Այս դեպքում անհրաժեշտ է իկոնկա, որն այլ չափեր ունի։ Եթե սերվերում պահպանված է երկու իկոնկա նույն անունով, բայց տարբեր չափերով, օրինակ՝ icon.png(16×16) և icon.png(32×32), ապա բրաուզերն ինքն է որոշում որ իկոնկեն որտեղ պատկերել։ Երկու նույնատիպ անունով իկոնկեքի չափերը թվարկվում են sizes ատրիբուտի մեջ՝ – <link href= “icon.png” rel=”icon” sizes= ”16×16 32×32 ”>։

Կարող է նաև լինել < link href= “icon.svg” rel=”icon” sizes= “any”> սա կնշանակի, որ իկոնկեն կարող է ընդլայնվել ցանկացած չափսի․ այն պետք է լինի վեկտորային ֆորմատի՝ .svg, որը կարող է ավտոմատ ընդլայնվել։ Այս դեպում կարիք չկա երկու իկոնկայի նկար պահպանել։

type

type – Տես ”  a… էլեմենտներ ” -ի ” <input type…> ” -ի ” accept ” բաժնում։

<main>…</main>

Հանդիսանում է կոնտեյներ վեբ էջի պարունակության հիմնական մասի համար։ 

Հիմնականում վեբ էջը բաղկացած է երեք մասից՝

<header></header> – նախատեսված է կայքի հիմնական ցանկի(menu) համար, որտեղ պատկերվում է կայքի լոգոն, ցանկը և այլն։

<main></main> – նախատեսված է վեբ էջի հիմնական պարունակության համար։

<footer></footer> – նախատեսված է կայքի հիմնական հասցեների, ինչպես նաև կոնտակտային տվյալների կամ այլ տեղեկատվության համար։

 

Ամեն html փաստաթղթում կարող է լինել մեկ <main> էլեմենտ։

<map>…</map>

 Տես ” a… էլեմենտներ ” -ի ” <area> ” բաժնում։

Օգտագործվում է նկարի վրա քարտեզ սահմանելու համար՝ նկարի վրա ակտիվ տարածքներ, որոնք հանդիսանում են հղումներ։ 

name ատրիբուտը պարտադիր է, որով սահմանվում է քարտեզի անունը․ դրա արժեքն անհրաժեշտ է <img>-ի usemap ատրիբուտի համար։

<mark>…</mark>

Տեքստի տվյալ հատվածը ընդգծվում է՝ ստանում է այլ գույն հաճախորդի ուշադրությունը դրան ուղղելու համար։

<menu>…</menu>

Հանդիսանում է կոնտեյներ <li> էլեմենտների համար։ Հիմնականում օգտագործվում է կոնտեքստային ցանկի, կարգավորումների կամ այլ հրահանգների համար։

				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <style>
      menu,
      ul {
        display: flex;
        list-style: none;
        padding: 0;
        width: 400px;
      }

      li {
        flex-grow: 1;
      }

      button {
        cursor: pointer;
        width: 100%;
      }
      button:hover {
        background: #b7b7b7;
      }
    </style>
  </head>
  <body style="background: black">
    <div style="width: 300px; height: 200px; background: grey; padding: 10px">
      <p>
        HTML (անգլ.՝ HyperText Markup Language, գերտեքստի նշագրման լեզու),
        նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի մեծամասնության նշագրման
        համար։ HTML լեզուն վերամշակվում է դիտարկչի կողմից և ցուցադրվում է մարդու
        կողմից հեշտ ընթեռնելի փաստաթղթի տեսքով։
      </p>
      <div
        style="display: flex; justify-content: center; align-content: center"
      >
        <menu
          style="
            display: flex;
            width: 280px;
            justify-content: center;
            align-content: center;
          "
        >
          <li><button onclick="copy()">Պատճենել հոդվածը</button></li>
          <li><button onclick="cut()">Կիսվել</button></li>
          <li><button onclick="paste()">Բողոքել</button></li>
        </menu>
      </div>
    </div>
  </body>
</html>

				
			

<meta>… </meta>

Սահմանվում է <head> -ի մեջ և օգտագործվում է html փաստաթղթի մասին լրացուցիչ տվյալներ նշելու համար։

Օրինակ՝ կարճ նկարագրություն էջի մասին, որոշակի հատուկ բառեր և այլն։ 

Այդ տվյալները հատկացվում են բրաուզերներին և որոնողական համակարգերին։

Ատրիբուտներն են՝

charset

charset – նշվում է վեբ էջում օգտագործված կոդավորման տեսակը, օրինակ՝ UTF-8:

 

Հաջորդ ատրիբուտներն աշխատում են միասին՝ «անուն = արժեք» տեսքով, որտեղ անուն հանդիսանում են http-equiv կամ name ատրիբուտները, իսկ արժեք՝ content ատրիբուտը․

http-equiv

http-equiv= “expires” content= ”Wed, 15 Feb 1996 15:30:51 UTC+4”  –Քեշավորումը կառավարելու համար է՝  բրաուզերը էջը բացելու համար մինչև երբ պետք է օգտվի քեշի պարունակությունից։ Երբ անցնի նշված ամսաթիվը,  բրաուզերն արդեն սերվերին հարցում կուղարկի։ 

Եթե content= “0” -ի, ապա բրաուզերը քեշից օգտվելուց առաջ ամեն անգամ պետք է ստուգի՝ արդյոք էջը ենթարկվել է փոփոխության։

http-equiv= “pragma” content= “no-cache”  –չի օգտագործվելու քեշի տվյալները, փոխարենը միշտ հարցում կուղարկվի սերվերին։

http-equiv= “content-type” content= “text/html”  –նշվում է փաստաթղթի տեսակը, որը օգտակար է բրաուզերին և որոնողական համակարգերին։

http-equiv= “content-language” content= “en-GB”  -նշվում է փաստաթղթի պարունակության լեզվի տեսակը: Կարող է օգտագործվել որոնողական համակարգերի կողմից, երբ վերջինս ինդեկսավորելու լինի html փաստաթուղթը։ «Ինդեկսավորել էջը» նշանակում է՝ որոնողական համակարգը տեղադրում է էջը իր բազայում և ցուցադրում այն որոնման արդյունքներում( Տես՝ ” a… էլեմենտներ ” -ի ” <a> ” -ի ” rel ” բաժնի ” nofollow ”  -ում):

http-equiv= “refresh” content= “3, url=http://www.hayti.am ”  –3 վարկյանից բրաուզերն ավտոմատ կամ կթարմացնի էջը, կամ կանցնի նշված url հասցեով։

name

name – օրինակ՝ name= “robots” – էջի ինդեքսավորումը կառավարելու համար է( Տես՝ ” a… էլեմենտներ ” -ի ” <a> ” -ի ” rel ” բաժնի ” nofollow ”  -ում)։ 

http-equiv ատրիբուտի առկայության դեպքում  name ատրիբուտը չպիտի օգտագործվի։

name= “robots” content= “noindex” – կարգելի ինդեքսավորել վեբ էջը։

name= “robots” content= “nofollow” – որոնողական համակարգերին արգելում է սկանավորել կայքի էջերի հղումները։ Սկանավորման միջոցով են որոնողական համակարգերն ինդեքսավորում կայքի վեբ էջերը։

name= “robots” content= “index” – թույլատրում է ինդեքսավորել էջը։

name= “robots” content= “ follow ” թույլատրում է սկանավորել կայքի վեբ էջերի հղումները։

name= “robots” content= “all” – նույնն է․ ինչ՝ content= “index, follow”-ն։

name= “robots” content= “none ” – նույնն է ինչ՝ content= “noindex, nofollow”

name= “description” content= “ Այս կայքը Frontend ծրագրավորման լեզուներին տիրապետելու համար է ” – այստեղ նշվում է էջի մասին փոքր տեղեկություն, որը որոնողական համակարգերի կողմից կպատկերվի։

name= “keywords” content= “ ծրագրավորում, frontend, html, css, bootstrap, javascript ” – այստեղ նշվում են  հատուկ բառեր, որոնք կապ ունեն կայքի հիմնական գործունեության հետ։ Որոնողական համակարգերը դրանք կօգտագործեն նմանատիպ որոնումների ժամանակ տվյալ էջն էլ ցուցադրելու համար։

name= “googlebot” content= “ noarchive ” – սա գուգլի համար է, որով նշվում է՝ վեբ էջը չպետք է ինդեքսավորվի և պահպանվի google -ի արխիվի մեջ։

name= “author” content= “ www.hayti.am” – նշվում է վեբ էջի հեղինակի անունը, կամ կազմակերպությունը։

name= “viewport” content= “ width= device-width (կամ width= 300) ” – viewport-ը սահմանում է մոբայլ բրաուզերների վրա էջի տեսանելիության սահմանները․ width= device-width – լայնությունը կհարմարվի սմարթֆոնի էկրանի լայնությանը: Եթե լայնությունը նշվի պիկսելներով(width= 300), ապա էջի պարունակությունը կցուցադրվի width-ում նշած լայնության համապատասխան։

name= “viewport” content= “ height= device-height (կամ height = 300) ” – height= device-height –բարձրությունը կհարմարվի սմարթֆոնի էկրանի բարձրությանը։ Եթե այն նշվի պիկսելներով(height= 300), ապա էջի պարունակությունը կցուցադրվի height-ում նշած բարձրությանը համապատասխան։

name= “viewport” content=  ”initial-scale=2.0” – initial-scale-ը կարող է ունենալ 0.0- ից մինչև 10 արժեքը։ Սահմանում է՝ էջը նախապես ինչ մասշտաբով պիտի բացվի։

name= “viewport” content=  ”maximum-scale=2.5” – կարող է ունենալ 0.0- ից մինչև 10 արժեքը։ Սահմանում է մասշտաբի սահմանը՝ ինչքան կարելի է խոշորացնել էջը։

name= “viewport” content=  “minimum-scale=0.5” – կարող է ունենալ 0.0- ից մինչև 10 արժեքը։ Սահմանում է մասշտաբի սահմանը՝ ինչքան կարելի է փոքրացնել էջը։

name= “viewport” content= “user-scalable= yes(կամ no)” – թույլատրում կամ արգելում է հաճախորդին խոշորացնել էջը։

<meter>…</meter>

Սահմանում է հաշվիչ, որը կարելի է օգտագործել ինչոր բանի վարկանիշը նշելու համար։ 

Հաշվիչի գույնը փոխվում է՝ հաշվի առնելով թվարկված ատրիբուտների արժեքները։

Օրինակ՝ 

 
				
					<meter min= "0" max= "100" low= "10" high= "80" optimum= "85" value= "81" >վարկանիշը՝ 81 </meter>
				
			

min

min – սահմանում է հաշվիչի մինիմալ արժեքը։

max

max– սահմանում է հաշվիչի մաքսիմալ արժեքը։

low

low– սահմանում է՝ մինչև քանիսն է համարվում մինիմալ։ Վերը նշված օրինակում մինչև 10-ը կհամարվի մինիմալ։

high

high– սահմանում է, թե քանիսից է սկսում մաքսիմալ արժեքը։ Վերը նշված օրինակում 80-ից սկսած կհամարվի մաքսիմալ։

optimum

optimum – սահմանում է, թե քանիսն է համարվում լավագույն տարբերակը։

value

value – սահմանում է արժեքը, որով կպատկերվի հաշվիչը։

<nav>…</nav>

Հանդիսանում է կոնտեյներ վեբ կայքի գլխավոր մենյուի համար։

				
					<body>
  <header>
    <nav>
      <ul>
        <li><a href="home.html">Տուն</a></li>
        <li><a href="About.html">Մեր մասին</a></li>
        <li><a href="Contact.html">Կոնտակտ</a></li>
      </ul>
    </nav>
  </header>
</body>

				
			

<noscript>…</noscript>

Այս էլեմենտի պարունակությունը ցուցադրվում է, երբ բրաուզերում արգելափակված է կամ հնարավոր չէ օգտագործել կայքին վերաբերող javascript սցենարները՝

				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <title>Hayti</title>
    <script type="text/javascript">
      document.write("Hello World!");
    </script>
  </head>
  <body>
    <noscript>Ձեր բրաուզերը չի աջակցում Javascript</noscript>
  </body>
</html>

				
			

<object>…</object>

Հանդիսանում է ունիվերսալ էլեմենտ ռեսուրսներ տեղադրելու համար` նկար, վիդեո, աուդիո, pdf, ինչպես նաև ռեսուրսներ, որոնք <object>-ի միջոցով կտրամադրվեն իրենց համապատասխան պլագիններին, իսկ դրանց պարամետրերը նշվելու են <param> էլեմենտում։

<object > տեգերի ներսում տեղադրված տեքստը կցուցադրվի, երբ բրաուզերը չաջակցի տվյալ ռեսուրսը:

Ատրիբուտներն են՝

data

data– սահմանում է ֆայլի հասցեն․ նույնն է ինչ <img>-ի src-ը։

form

form – կապում է <object>-ը <form>-ին։

height

height– սահմանում է օբյեկտի բարձրությունը պիքսելներով։

name

name– էլեմենտի համար սահմանում է անուն, որն օրինակ կօգտագործվի javascript-ում։

type

type – նշվում է օբյեկտի MIME տեսակը։

Տես`  ” h…i… էլեմենտներ ” -ի ” <input type=…> ”  բաժնի ” accept ”  -ում։

usemap

usemap – օբյեկտը կապում է <map> էլեմենտին, որը սահմանում է օբյեկտի համար ակտիվ տարածքի կորդինատները։

width

width – նշում է օբյեկտի լայնությունը։

Օրինակ՝

				
					<body>
   <object width = "320" height = "240" data= "sample.pdf"> Բրաուզերը չի աջակցում այս էլեմենտը։</object>
</body>
				
			

<ol>…</ol>

Սահմանում է ցուցակ։ Հանդիսանում է կոնտեյներ <li> էլեմենտների համար։

Ատրիբուտներն են՝

reversed

reversed –սրա առկայությունը նշում է, որ ցուցակը դասավորվելու է նվազման կարգով։

start

start – նշում է սկզբնական թվային արժեքը՝ որ թվից պետք է ցուցակը սկսի։

type

type – սահմանում է, թե ինչ տեսակով պետք է ցուցակը թվարկի`

“1”  –թվարկելու է տասնորդական թվերով։

“A”  –թվարկելու է լատինական մեծատառերով։

“a”  –թվարկելու է լատինական փոքրատառերով։

“I”  –թվարկելու է հռոմեական թվերով՝ մեծատառ։

“i”  -թվարկելու է հռոմեական թվերով՝ փոքրատառ։

Օրինակ՝

				
					<body>
   <ol type= "1" start= "5" >
      <li>html</li>
      <li>css</li>
      <li>bootstrap</li>
      <li>javascript</li>
   </ol>
   <ol type= "I" >
      <li>html</li>
      <li>css</li>
      <li>bootstrap</li>
      <li>javascript</li>
   </ol> 
</body>
				
			

<optgroup>…</optgroup>

Հանդիսանում է կոնտեյներ <option> էլեմենտների համար։ 

<select>-ի միջոցով սահմանվում է ընտրացանկ․ նրանում տարբերակները նշվում են <option>-երով․ դրանք խմբավորվում են <optgroup>-ի միջոցով, որը նաև սահմանում է համապատասխան վերնագրեր։

Ատրիբուտներն են՝

disabled

disabled– դրա առկայությունը <optgroup> -ում խմբավորված <option>-նները դարձնում է անհասանելի։

label

label – խմբավորված <option>-ններին սահմանում է իրենց համապատասխան վերնագրեր։

				
					<body>
   <select>
      <optgroup label= "Frontend լեզուներ">
         <option >Html</option>
         <option >Css</option>
      </optgroup>
      <optgroup label= "Backend լեզուներ">
         <option>Java</option>
         <option> Php</option>
      </optgroup>
   </select>
</body>
				
			

<option>…</option>

Ինչպես արդեն վերը նշվեց՝ <option>-ի միջոցով <select> ընտրացանկում նշվում են տարբերակները։

Ատրիբուտներն են՝

disabled

disabled –սրա առկայությունը նշում է, որ տվյալ տարբերակն անհասանելի է։

label

label– սահմանում է տարբերակի ավելի հակիրճ տեսակը։ Եթե այս ատրիբուտը նշված է, ապա <option>-ի պարունակության փոխարեն կցուցադրի label-ի արժեքը։

selected

selected –տրամաբանական ատրիբուտ է, որի առկայությունը սահմանում է տվյալ էլեմենտի կանխադրված լինելը և կցուցադրվի էջը բացելուց հետո։

value

value – նշվում է տարբերակի արժեքը, որն ուղարկվելու է սերվեր՝ մշակվելու համար։

				
					<body>
   <select>
      <option value= "html" disabled>Html լեզու</option>
      <option value= "css" label= "Css">Css-"կասկադային ոճաթերթ" </option>
      <option value= "bootstrap" selected>Bootstrap լեզու</option>
      <option value= "javascript" >Javascript լեզու</option>
   </select>
</body>
				
			

<output>…</output>

Սահմանում է տարածք, որտեղ ցուցադրվելու է javascript կոդի արդյունքը։

Ատրիբուտներն են՝

for

for – այստեղ պրոբելներով առանձնացված նշվում է այն <input> -երի name-երի արժեքները, որոնք օգտագործվել են javascript-ում` վերջնական արդյունք ստանալու համար։

form

form – նշվում է <form> էլեմենտի id-ի արժեքը, որպեսզի <output>-ը կցի <form>-ին․ օգտագործվում է, երբ <output>-ը դուրս է տեղադրված <form>-ից։

name

name – նշվում է <output>-ի անվանումը․ Javascript-ի վերջնական արդյունքը հատկացվելու է այդ անվանմամբ <output> -ին։

Օրինակ՝

				
					<body>
  <p>նշեք երկու թիվ՝ դրանց գումարը ստանալու համար։</p>
  <form oninput="x.value=parseInt(a.value)+parseInt(b.value)">
    <input type="number" name="a" value="50" />+
    <input type="number" name="b" value="50" />
    = <output name="x" for="a b"></output>
  </form>
</body>

				
			

<p>…</p>

Օգտագործվում է էջում պարբերություն ավելացնելու համար, որը ցուցադրում է՝ կողմերին տալով սահմաններ։ 

Սա բլոկ տեսակի էլեմենտ է և զբաղեցնում է ամբողջ հորիզոնական տողը, իսկ բարձրությունը որոշվում է ըստ դրա պարունակության։ 

Բրաուզերի կողմից կանտեսվի տեքստի բոլոր ավելորդ պրոբելները։

<param…>

Սահմանում է <object>-ում նշված ռեսուրսի պարամետրերը, որը նախատեսված է որևէ պլագինի համար։ Օրինակ FlashPlayer-ի համար(օգտագործումից դուրս է եկել) հնարավոր էր իր ֆորմատին համապատասխան վիդեո ռեսուրս տեղադրել և <param> էլեմենտի միջոցով նշել պլագինի պարամետրերը, որոնք անրաժեշտ են տվյալ վիդեոյի համար։

Ատրիբուտներն են՝

name

name – նշվում է պլագինի պարամետրի անվանումը․ օրինակ վիդեոյի համար կարող է լինել՝ autoplay, src և այլն։

value

value – նշվում է name-ում սահմանված պարամետրի արժեքը։ Հետևյալ օրինակում անիմացիայի ավտոմատ սկսվելն արգելված է(autoplay-false)

				
					<body>
   <object width="300" height= "200" data="anyvideo.swf">
      <param name= "autoplay" value= "false">
   </object>
<body>
				
			

<pre>…</pre>

Երբ <p> էլեմենտում տեքստ էր տեղադրվում, այն անտեսում էր բոլոր ավելորդ պրոբելները։  <pre> էլեմենտում տեղադրված տեքստը կցուցադրվի ինչպես կա։ 

Օրինակ կարող է տեղադրվել ծրագրավորման որևէ լեզվի կոդային հատված՝ մինչ անցնելը դրա բացատրությանը։ Կոդը սովորական տեքստային էլեմենտների մեջ հնարավոր չէ  տեղադրել, քանի որ կլինեն այնպիսի սիմվոլներ( օրինակ՝ <, >, “, & և այլն), որոնք html լեզվի համար հանդիսանում են հատուկ սիմվոլներ, և այդպիսով կլինի ոչ ցանկալի արդյունք։ <pre> էլեմենտում բոլորը դառնում են սովորական սիմվոլներ(<code> -ը նույնպես նախատեսված է կոդային հատված նշելու համար)։

				
					<body>
   <pre>
      HTML փաստաթղթեր ստեղծելու համար
      օգտագործվում են HTML մասնիկներ,
      որոնք HTML-ի թեգեր են պարփակված
      ուղղանկյուն փակագծերում։
   </pre> 
</body>
				
			
				
					<body>
    <p>Javascript կոդից հատված՝</p>

    <pre>
const valueRegex = /\d+/;


const test = [
  "hello",
  "world"
];


function testValues(values) {
  values.forEach(value => {
    const isValid = valueRegex.test(value);
    console.log(`${value} is ${isValid ? 'valid' : 'invalid'}`);
  });
}

testEmailAddresses(tes);
    </pre>
  </body>
				
			

<progress>…</progress>

Ցույց է տալիս օրինակ ներբեռնման ինդիկատորը, այսինքն որևէ առաջադրանքի քանի տոկոսն է կատարվել։

Ինդիկատորի առաջընթացի փոփոխությունը կատարվում է javascript-ի միջոցոցվ։

Ատրիբուտներն են՝

max

max – սահմանում է ամբողջ աշխատանքի ծավալը․ եթե նշված է 100, ապա ինդիկատորը ավարտված կհամարվի 100 տոկոսի դեպքում։

value

value – նշում է չափը, թե քանի տոկոսն է անցել։

				
					<body>
   <p>Խնդրում ենք սպասել մինչ ներբեռնումն ավարտվի․․․</p>
   <progress value= "30" max= "100"></progress>
</body>
				
			

<ruby>…<ruby> <rp>…</rp> <rt>…</rt>

Հանդիսանում է կոնտեյներ <rt> և <rp> էլեմենտների համար։ 

<ruby>- ում տեղադրված ասիական սիմվոլները կարիք ունեն բացատրության, որը կատարվում է <rt> էլեմենտի միջոցով․ այն ավելացնում է ծանոթագրություն տվյալ սիմվոլի համար։ 

<rp>-ի պարունակությունը ցուցադրվում է, երբ բրաուզերը չի աջակցում <ruby> էլեմենտը։ 

				
					<body>
   <ruby>
      <rp>ձեր Բրաուզերը չի աջակցում ruby էլեմենտը</rp>
      字
      <rt>zi</rt>
   <ruby>
</body>

				
			

Թողնել մեկնաբանություն

Կիսվել փաստաթուղթով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
hyArmenian