Docy

Չափի միավորները css-ում

Մոտավոր ընթերցում. 3 րոպե 0 դիտումներ

Բացարձակ չափի միավորներ

Այս տեսակին են պատկանում սանտիմետրը(cm), միլիմետրը(mm) և դյույմը(in):

Css-ի մեջ կսահմանվի հետևյալ կերպ՝

				
					 p {
    font-size: 1cm;
  }
  p {
    font-size: 1mm;
  }
  p {
    font-size: 1in;
  }
				
			

Օգտագործվում են, Երբ անհրաժեշտ է չափ սահմանել ֆիզիկական մակարդակով, օրինակ՝ էջի համար, որն անհրաժեշտ է տպել։ 

Տպագրական չափի միավորներ

Այս տեսակի չափի միավորներն են pt և pc -ն։

1pt-ն հավասար է 1.33px-ի, իսկ 1pc-ն՝ 16px-ի։ 

Սովորաբար սահմանվում են տպելու համար նախատեսված ոճում՝ տառատեսակների համար։

Css -ում կունենա հետևյալ տեսքը՝

				
					 p {
    font-size: 1pt;
  }
  p {
    font-size: 1pc;
  }
				
			

Բացարձակ և տպագրական տեսակի չափի միավորները բրաուզերը վերասահմանում է պիքսելներով:

Հարաբերական չափի միավորներ

Այս տեսակին են պատկանում px-ը, %-ը, em-ը և rem-ը ։

PX

px-ը հիմնական չափի միավորն է վեբ դիզայնում։ Օգտագործվում է, երբ անհրաժեշտ է էլեմենտին ֆիքսված չափ սահմանել, որպեսզի այն նույնը լինի տարբեր չափի էկրաններում։ 

Մեկ px-ը հավասար է սարքավորման էկրանի վրա ֆիզիկական մեկ պիքսելին(եթե էկրանին մոտ նայենք կնկատենք պիքսելները)։

%

Դուստր էլեմենտի տոկոսը հաշվվում է ծնող էլեմենտի արժեքի հիման վրա։ Սովորաբար օգտագործվում է բլոկ տեսակի էլեմենտների համար, երբ անհրաժեշտ են դրանք ադապտիվ դարձնել(հարմարվող ծնող էլեմենտի չափերին)։

Օրինակ՝

				
					div {
    font-size: 175%;
  }
  p {
    font-size: 60%;
  }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <link rel="stylesheet" href="style.css" />
  </head>
  <body>
    <div>
      <p>Hello World!!</p>
    </div>
  </body>
</html>
				
			

<p> էլեմենտի համար ծնող համարվում է <div>-ը։

div { font-size: 175%; }  -Css-ում սիմվոլների չափի համար կանխադրված է(по умолчанию) 16px-ը։ Ուստի 16-ի 175 տոկոսը հավասար է 28px -ի(16×175/100=28): 

Նույնն է ինչ՝

				
					div { font-size: 28px };
				
			

<p>-ի font-size-ը կհաշվվի ծնողի՝ <div>-ի հիման վրա՝ 28×60/100=16.8px։ 

Նույնն է ինչ՝

				
					p { font-size: 16.8px };
				
			

Արդյունքում «Hello World!!» տեքստի համար կսահմանվի 16.8 պիքսելը։

EM

Հիմնականում օգտագործվում է տառատեսակի համար,  երբ անհրաժեշտ է պահպանել դրա մշտական հարաբերակցությունը ծնող էլեմենտի տառատեսակի չափին։

Օրինակ՝

				
					div {
    font-size: 1.2em;
  }
  p {
    font-size: 3em;
  }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
  </head>
  <body>
    <div>
      Hello Div...
      <p>Hello p-div</p>
    </div>
    <p>Hello p</p>
  </body>
</html>

				
			

css -ում սիմվոլների համար կանխադրված է 16px-ը։ 

em -ը չափը որոշում է ծնող էլեմենտում նշված տառատեսակի չափով՝ այն բազմապատկելով իր արժեքի հետ։ Եթե սահմանված չէ ” font-size ” հատկությունը ապա չափը կվորոշվի տառատեսակի կանխադրված չափով(16px)։

<div>-ի font-size-ը հավասար է 1.2em-ի, ուստի՝ 16×1.2=19.2px։ 

<p> -ի font-size-ը հավասար է 3em-ի, ծնող էլեմենտինը՝ 19.2px -ի, ուստի՝ <div> -ում գտնվող <p> -ն հավասար կլինի՝ 19.2 x 3 = 57.6px-ի։

 

Առանձին <p>-ի չափը հավասար կլինի՝ 16×3=48px։

REM

em և rem չափման միավորներն ունեն տառատեսակին չափ սահմանելու տարբեր վերահսկամն կետեր։

em -ը չափը որոշում է՝ հիմնվելով ծնող էլեմենտի տառատեսակի չափի վրա։  rem -ի վերահսկման կետը անմիջապես <html> -ում սահմանված տառատեսակի չափն է։

em -ի օրինակ՝

				
					li {font-size: 1.3em;}
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
  </head>
  <body>
    <ul>
      <li>
        Տարբերակ 01
        <ul>
          <li>
            Տարբերակ 02
            <ul>
              <li>
                Տարբերակ 03
                <ul>
                  <li>
                    Տարբերակ 04
                    <ul>
                      <li>
                        Տարբերակ 05
                        <ul>
                          <li>Տարբերակ 06</li>
                        </ul>
                      </li>
                    </ul>
                  </li>
                </ul>
              </li>
            </ul>
          </li>
        </ul>
      </li>
    </ul>
  </body>
</html>

				
			

Ամեն <li>-ի em չափը բազմապատկվել է իր ծնող <li>-ի չափի վրա։

Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար կօգտագործվի rem չափման միավորը, այսինքն ամեն դուստր <li> էլեմենտ իր em չափը կբազմապատկի անմիջապես հիմնական էլեմենտի` <html>-ի font-size-ի վրա։ 

Օրինակ՝

				
					html {
    font-size: 2em;
  }
  li {
    font-size: 1.3rem;
  }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
  </head>
  <body>
    <ul>
      <li>
        Տարբերակ 01
        <ul>
          <li>
            Տարբերակ 02
            <ul>
              <li>
                Տարբերակ 03
                <ul>
                  <li>
                    Տարբերակ 04
                    <ul>
                      <li>
                        Տարբերակ 05
                        <ul>
                          <li>Տարբերակ 06</li>
                        </ul>
                      </li>
                    </ul>
                  </li>
                </ul>
              </li>
            </ul>
          </li>
        </ul>
      </li>
    </ul>
  </body>
</html>

				
			

ch

ch:– սահմանում է լայնություն ըստ « 0 » սիմվոլի լայնության։

				
					input {
    font-family: Courier, monospace;
    padding: 5px 10px;
    width: 8ch;
  }
				
			

ex

ex: – սահմանում է բարձրություն ըստ « x » սիմվոլի բարձրության։

				
					  sub {
    position: relative;
    bottom: -1ex; /* սիմվոլները կիջնեն x սիմվոլի բարձրության չափով։ */
  }
				
			

Սրանց փոխարեն սովորաբար օգտագործվում է em չափման միավորը։

Տեսադաշտի չափման միավորներ vw, vh, vmin, vmax:

vw, vh

vw -վերաբերում է տեսադաշտի լայնությանը, իսկ vh -ն՝ տեսադաշտի բարձրությանը։ 

Օրինակ տեքստի չափերը կարող է փոփոխվել ըստ տեսադաշտի՝ բրաուզերի պատուհանի լայնության փոփոխման vw -ի դեպքում և բարձրության փոփոխման՝ vh -ի դեպքում։

Օրինակ, եթե բրաուզերի պատուհանի լայնությունը հավասար է 500px-ի, իսկ font-size-ը՝ 2vw-ի, ապա տեքստի չափը հավասար կլինի (500×2) / 100 = 10px-ի։

Նույնը վերաբերում է vh-ին, որի դեպքում պետք է փոփոխվի բրաուզերի պատուհանի բարձրությունը։

Օրինակ՝

				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <style>
      p {
        font-size: 2vw;
      }
    </style>
  </head>
  <body>
    <p>Hello World!!</p>
  </body>
</html>
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <style>
      p {
        font-size: 5vh;
      }
    </style>
  </head>
  <body>
    <p>Hello World!!</p>
  </body>
</html>

				
			

vmin vmax

Օրինակ՝ եթե բրաուզերի պատուհանի չափերը՝ լայնությունը հավասար է 650px-ի, իսկ բարձրությունը՝ 400px-ի, ապա vmin-ը կվերցնի սրանցից փոքրագույնը՝ 400px-ը, իսկ vmax-ը՝ մեծագույնը՝ 650px-ը։ 

Եթե font-size-ը հավասար է 4vmin-ի, ապա կվերցվի փոքրագույնը՝ 400px-ը և այն կբազմապատկվի 0.04 -ով․ արդյունքում տեքստի չափը կլինի՝ 400×0.04 = 16px-ի, կամ՝ 400×4/100=16px։

Css-ում կունենա հետևյալ տեսքը՝

				
					p { font-size: 4vmin; };
				
			

Անկյան չափման միավորներ

Անկյան չափման միավորները սահմանում են էլեմենտի անկյան թեքությունը և պտույտը։ 

Դրական արժեքը աշխատում է ժամսլաքի ուղղությամբ, բացասականը՝ ժամսլաքի հակառակ ուղղությամբ։

 

Անկյունները կարող են սահմանվել հետևյալ չափման միավորներով՝

deg(degree) չափման միավոր՝ ըստ աստիճանի։ Ամբողջ շրջանը հավասար է 360deg-ի։

grad(gradian) չափման միավոր։ Ամբողջ շրջանը հավասար է 400grad-ի։

rad(radian) չափման միավոր։ Ամբողջ շրջանը հավասար է 6.2832rad-ի։

turn չափման միավոր։ Ամբողջ շրջանը հավասար է 1turn-ի։

				
					      .class01 {
        background: orange;
        height: 200px;
        width: 200px;
        transform: rotate(125deg);
        margin: 100px 100px;
      }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <style>
    </style>
  </head>
  <body>
    <div class="class01"></div>
  </body>
</html>

				
			

Չափման միավորներ հնարավոր է սահմանել նաև հետևյալ տարբերակներով՝

				
					p {
    font-size: 0.394px;
  }
  p {
    margin: -1px;
  }
  p {
    font-size: 0;
  } /* սա միայն 0-ի դեպքում․ կամ p { font-size: 0px; } */
				
			

Եթե չափման միավորից առաջ դրված է պրոբել, ապա սահմանումը չի աշխատի․

				
					p { font-size: 10 px; }
				
			

Թողնել մեկնաբանություն

Կիսվել փաստաթուղթով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
hyArmenian