Docy

CSS-LISTS

Մոտավոր ընթերցում. 2 րոպե 0 դիտումներ

list-style

list-style -ն ունիվերսալ հատկություն է, որում սահմանվում է ցուցակի մարկերների տեսակը, դրանց դիրքը, կամ մարկերների փոխարեն նկարներ օգտագործել։

 

Արժեքներն ունեն հետևյալ հերթականությունը՝

նախ նշվում է մարկերի տեսակը(list-style-type),

հետո դիրքը(list-style-position),

վերջում նշվում է նկարի հասցեն, որը պետք է ցուցադրվի որպես մարկեր(list-style-image):

 

Արժեքներն իրարից բաժանվում են պրոբելներով։ Ոչ մեկը չի հանդիսանում պարտադիր՝ կարելի է բաց թողնել ցանկացածը։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   Չկա
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում են<dd>, <dt>, <li>, <ol> <ul>-ի, ինչպես նաև բոլոր էլեմենտների հետ, որոնց մեջ նշված է՝ display:list-item
Ենթարկվում է անիմացիայիՈչ
				
					ul {
  list-style: circle inside;
}
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>hayti</title>
    <link rel="stylesheet" href="style.css" />
  </head>
  <body>
    <ul>
      Հետագայում կուսումնասիրենք հետևյալ լեզուները՝
      <li>Bootstrap / Sass</li>
      <li>Javascript</li>
      <li>Jquery</li>
      <li>React</li>
    </ul>
  </body>
</html>

				
			

list-style-type

list-style-type  – սահմանում է ցուցակի մարկերների տեսակը։ Օգտագործվում է միայն, երբ list-style-image-ը հավասար է none -ի:

Մարկերներն իրարից տարբերվում են մարկերային ցուցակով(<ul>) և համարակալված ցուցակով(<ol>)։

Հակիրճ տվյալներն են՝

Նախասահմանված արժեքը  disc-<ul>-ի համար
decimal-<ol>-ի համար
Ժառանգվում ենԱյո
Կիրառվում են<li>, <ol> <ul>-ի, ինչպես նաև բոլոր էլեմենտների հետ, որոնց մեջ նշված է՝ display:list-item
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Արժեքներն են՝

Մարկերային ցուցակ`

circle – շրջանաձև մարկերներ

disc – կետի տեսքով մարկերներ

square – քառակուսու տեսքով մարկերներ



Համարակալված ցուցակ՝

armenian – հայատառ համարակալում ( Ա, Բ, Գ, Դ․․․․․ )

decimal – արաբական թվեր ( 1, 2, 3, 4…..)

decimal-leading-zero – արաբական թվեր՝ դիմացից զրո, տասից փոքր թվերի համար ( 01, 02, 03, 04…..)

georgian – վրացատառ համարակալում

lower-alpha կամ lower-latin – լատինական փոքրատառերով համարակալում (a, b, c, d….)

lower-greek – հունական փոքրատառերով համարակալում (α, β, γ, δ,…)

lower-roman – հռոմեական թվերով համարակալում՝ լատինական փոքրատառ (i, ii,  iii, iv, v…..)

upper-alpha կամ upper-latin – լատինական մեծատառերով համարակալում (A, B, C, D….)

upper-roman – հռոմեական թվերով համարակալում՝ լատինական մեծատառ(I, II, III, IV, V….)

none – չեղարկում է ցուցակի համար մարկերները։

				
					ul {
     list-style-type: armenian;
   }
				
			

list-style-position

list-style-position   – սահմանում է մարկերների դիրքը՝ տեքստի հետ, կամ տեքստից առանձին։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   outside
Ժառանգվում ենԱյո
Կիրառվում են<dd>, <dt>, <li>, <ol> <ul>-ի, ինչպես նաև բոլոր էլեմենտների հետ, որոնց մեջ նշված է՝ display:list-item
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Արժեքներն են՝

inside – մարկերները հանդիսանում է տեքստի մասը։

outside –  մարկերները տեղադրվում են տեքստից առանձին։

list-style-image

list-style-image   – մարկերների փոխարեն սահմանում է որևէ նկար։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   none
Ժառանգվում ենԱյո
Կիրառվում են<dd>, <dt>, <li>, <ol> <ul>-ի, ինչպես նաև բոլոր էլեմենտների հետ, որոնց մեջ նշված է՝ display:list-item
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Արժեքներն են՝

none –   list-style-image հատկությունը ժառանգվում է բոլոր դուստր էլեմենտների կողմից։ Եթե անհրաժեշտ է դուստրերից որևէ մեկին առանց նկարի մարկեր սահմանել, ապա տվյալ էլեմենտի list-style-image-ը հավասար պետք է լինի none-ի։

url() – սահմանում է տվյալ նկարի հարաբերական կամ բացարձակ հասցեն․ հասցեն կարելի է նշել մեկ կամ կրկնակի չակերտներով( ‘ կամ “ ), կամ առանց դրանց։

				
					  ul {
    list-style-image: url(icon20.png);
  }
  .li01 {
    list-style-image: none;
  }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>hayti</title>
    <link rel="stylesheet" href="style.css" />
  </head>
  <body>
    <ul>
      Հետագայում կուսումնասիրենք հետևյալ լեզուները՝
      <li class="li01">Bootstrap / Sass</li>
      <li>Javascript</li>
      <li>Jquery</li>
      <li>React</li>
    </ul>
  </body>
</html>

				
			

Թողնել մեկնաբանություն

Կիսվել փաստաթուղթով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
hyArmenian