Docy

@media

Մոտավոր ընթերցում. 3 րոպե 0 դիտումներ

@media հարցման միջոցով ոճ է սահմանվում՝ ելնելով սարքավորման տեսակից և էկրանի չափերից։

@media-ի սինտաքսն է՝

				
					@media սարքավորման տեսակը   and | not | only (media պարամետրերը)  {
 Css կոդ
  }
				
			

Նույնը հնարավոր է կատարել <link> էլեմենտի միջոցով՝

				
					<link rel= "stylesheet" media= "screen and (max-width: 600px)" href= "style.css">
				
			

Սարքավորման տեսակները՝

ՏԵՍԱԿԸՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
allԲոլոր տեսակի սարքավորումների համար։
brailleԲրայլ համակարգի վրա հիմնված սարք, որը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցողների համար։ Այս տեսակը հնացած է և այլևս չի օգտագործվում։
embossedԲրայլ տեսակի պրինտերների համար։
handheldՍմարթֆոնների և նմանատիպ սարքերի համար։
printՊրինտերների և այլ տպող սարքերի համար։
projectionՊրոեկտրների համար։
screenՀամակարգչի մոնիտորների համար։
speechԽոսացող բրաուզերների համար։
ttyՏերմինալների և սահմանափակ էկրանների համար։
tvՀեռուստացույցների համար։

Մեդիա հարցումների տրամաբանական օպերատորներ

and

and – նախատեսված է սահմանելու մի քանի պայմաններ․ օրինակ՝

				
					@media screen and (max-width: 600px) {
    p {color: red;} 
  }
				
			

Ոճը կվերաբերի բոլոր տեսակներին, բացի սմարթֆոններից։ Դրանց էկրանի մաքսիմալ լայնությունը՝ 600px:


Հետևյալ օրինակում կմերժվի թե առաջին և թե երկրորդ պայմանը՝ էկրանի լայնությունը չպետք է լինի 600px և՝ screen տեսակի։

				
					@media not screen and (device-width: 600px)
				
			

only

only – նախատեսված է @media հարցման պայմանները հին բրաուզերներից ծածկելու համար՝ որոնք չեն աջակցում @media կանոնը։

Այն բրաուզերները, որոնք աջակցում են, only օպերատորը կանտեսեն։

or

or – մի քանի պայմաններ սահմանելու դեպում, դրանք իրարից առանձնացվում են ստորակետներով, որոնք  « or » օպերատորներն են։

Ոճը կօգտագործվի, եթե պայմաններից գոնե մեկը համապատասխանում է՝

				
					@media (min-width: 700px), (orientation: landscape) { 
    p {color:red;} 
  }
				
			

Ոճը կսահմանվի, եթե էկրանի լայնությունը 700px և ավելին է, կամ՝ սարքավորումը հորիզոնական ուղղությամբ է( այսինքն երբ էկրանի լայնությունն ավելին է քան բարձրությունը)։

media հատկություններ

Մեդիա հատկությունների միջոցով սահմանվում են  սարքավորման լրացուցիչ պայմաններ։

aspect-ratio(min-aspect-ratio, max-aspect-ratio)

aspect-ratio(min-aspect-ratio, max-aspect-ratio) – Սահմանում է տեսադաշտի լայնության և բարձրության հարաբերությունը։ 

Այս հատկության արժեքը բաղկացած է երկու դրական թվերից՝ իրարից սլեշով( / ) առանձնացված: Առաջինը հանդիսանում է հորիզոնական ուղղությունը, իսկ երկրորդը՝ ուղղահայաց։

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – handheld, print, projection, screen, tty, tv:

Ինչպիսի տեսք կունենան aspect ratio-ի սահմանումները՝

Ինչպե՞ս հաշվել 16 / 10  հարաբերությունը․

				
					@media screen and (min-aspect-ratio: 16/10) { 
    p { color: red; } 
  }
				
			

16 / 10  հարաբերությունը սովորաբար նոթբուքերի էկրաններն են։

Ենթադրենք որևէ էլեմենտի լայնությունը հավասար է 600px-ի․ 16 / 10  հարաբերությունը կնշանակի՝ 600-ը բաժանել 16-ի և արդյունքը՝  37,5-ը,  բազմապատկել 10-ով։ Վերջնական արդյունքը՝  375-ը, էլեմենտի բարձրությունն է։

Օրինակ՝

color(min-color, max-color)

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – handheld, print, projection, screen, tty, tv:

Այս հատկությունը սահմանում է էկրանի գույների քանակը՝ ըստ նշված բիտերի։ 

Ամեն բիտ  բաղկացած է երկու տեսակի գույնից։ Երկու բիտ կնշանակի, որ կունենանք 2×2=4 տեսակի գույն, երեք բիտ՝ 2x2x2=8 տեսակի գույն և այլն։ 

Ցանկացած գույն ստացվում է երեք գույների խառնուրդից՝ red-կարմիր, green-կանաչ,  blue-կապույտ․ սրանք գույների երեք կանալներն են։ Երբ սահմանվում է բիտերի քանակը, դա վերաբերում է կանալներից յուրաքանչյուրին։ Եթե սահմանված է, ենթադրենք  3, ապա յուրաքանչյուր կանալ կունենա 3 բիտ տեսակի գույն, այսինքն ընդհանուր 9 բիտ, որը կնշանակի՝ 2x2x2x2x2x2x2x2x2 = 512 տեսակի գույն։ 

Օրինակ՝

				
					@media screen and (color) {…}
				
			

երբ բիտը նշված չէ, ապա կարող է լինել ցանկացած տեսակի գունավոր սարքավորում։

 

				
					@media screen and (min-color: 3) {…}
				
			

սա կնշանակի՝ էկրանը պետք է ապահովի   512 և ավելի տեսակի գույն։

color-index (min-color-index, max-color-index) 

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – handheld, print, projection, screen, tty, tv:

Եթե վերը նշվածում բիտերի միջոցով էր որոշվում, թե քանի գույն է ապահովելու սարքավորումը, ապա այստեղ նշվում է հենց գույների քանակը։ 

Օրինակ՝

				
					@media screen and (min-color-index: 256) {…}
				
			

այսինքն սարքավորումը պետք է ապահովի 256 և ավելի քանակի գույն։

device-aspect-ratio (min-device-aspect-ratio, max-device-aspect-ratio)

Այս հատկությունը դուրս է եկել օգտագործումից։

device-height (min-device-height, max-device-height)

կամ

device-width(min-device-width, max-device-width)

				
					@media screen and (min-device-height: 500)
				
			

Հնացած են և դուրս են եկել օգտագործումից։ Կհանդիպենք միայն հին պրոեկտներում։

grid

				
					@media all and (grid: 1)
				
			

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – all:

Սարքավորման էկրանը պետք է լինի grid տարբերակով։  Դրանք, օրինակ տեքստային տերմինալներն են կամ հին ոչ սմարթֆոն հեռախոսները(միագույն)։ 

« grid: 1 » –grid տեսակի սարքավորումների համար, իսկ « grid: 0» -ժամանակակից սարքավորումների համար։

height(min-height, max-height)

				
					@media screen and (min-height: 500px)
				
			

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – բոլորը, բացի speech-ից։

Սահմանում է ցուցադրվող տարածքի բարձրությունը։ 

min-height -տարածքի մինիմալ բարձրությունը։

max-height -տարածքի մաքսիմալ բարձրությունը։

width(min-width, max-width)

				
					@media screen and (min-width: 500px)
				
			

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – բոլորը, բացի speech-ից։

Սահմանում է ցուցադրվող տարածքի լայնությունը։

min-width -տարածքի մինիմալ լայնությունը։

 

max-width -տարածքի մաքսիմալ լայնությունը։

monochrome(min-monochrome, max-monochrome)

				
					@media print and (min-monochrome: 3)
				
			

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – handheld, print, projection, screen, tty, tv:

Սահմանում է ոճ մոնոխրոմ սարքավորումների համար, որոնք միագույն են․ օրինակ՝ սև ու սպիտակ տպող պրինտերները։ Եթե նշված է ենթադրենք 3, ապա սարքավորումը կարող է ապահովել մեկ գույնի 3 բիտ քանակի երանգ։

Օրինակ՝

				
					@media print and (monochrome) { … }
				
			

Ցանկացած տեսակի մոնոխրոմ պրինտեր։

 

				
					@media print and (min-monochrome: 3) {…}
				
			

մոնոխրոմ տեսակի պրինտեր, որը մինիմալ ապահովում է գույնի 3  բիտ քանակի երանգ։

 

				
					@media print and (monochrome: 0)
				
			

ոչ մոնոխրոմ պրինտեր։

orientation(orientation: landscape կամ orientation: portrait)

				
					@media handheld and (orientation: landscape) {…}
				
			

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – handheld, print, projection, screen, tty, tv:

Ոճը կսահմանվի, եթե սարքավորումը ուղղահայաց(portrait) կամ  հորիզոնական(landscape) ուղղությամբ է:

resolution (min-resolution, max-resolution)

				
					@media handheld and (min-resolution: 300dpi)
				
			

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – handheld, print, projection, screen, tv:

Այս հատկության արժեքը սահմանվում է dpidpcm կամ dppx-ով։ 

dpi -մեկ դյույմում( հավասար է 2.54 սանտիմետրի) էկրանի ֆիզիկական պիքսելների քանակը։ 

dpcm մեկ սանտիմետրում էկրանի ֆիզիկական պիքսելների քանակը։

dppx -հավասար է ֆիզիկական 1px -ին։ 

Օրինակ՝ min-resolution: 300dpi –մեկ դյույմում ֆիզիկական պիքսելների քանակը մինիմում պետք է հավասար լինի 300 -ի։

scan(interlace կամ progressive)

				
					@media tv and (scan: progressive)
				
			

Մեդիա տեսակը, որի հետ կօգտագործվի – tv :

Որոշում է հեռուստացույցի էկրանի սկանավորման տեսակը․  

interlace – սկանավորման ժամանակ հեռուստացույցը սկզբում ցույց է տալիս կադրի կենտ տողերը, հետո՝ զույգերը։

progressive -սկանավորման ժամանակ կադրը փոխանցվում է և ցուցադրվում ամբողջությամբ։

Interlace -ի օրինակը նկարով՝

Թողնել մեկնաբանություն

Կիսվել փաստաթուղթով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
hyArmenian