Docy

Css-ի բլոկ մոդելը

Մոտավոր ընթերցում. 2 րոպե 0 դիտումներ

Էլեմենտների բլոկ մոդելը

Բլոկ մոդելը բրաուզերի համար էլեմենտները պատկերելու միջոց է, որոնք մշակում է որպես ուղղանկյուն բլոկներ: Դրանք հանդիսանում են կոնտեյներներ և ունեն որոշակի պարունակություն՝ տեքստ, նկար, այլ դուստր էլեմենտներ և այլն։

margin– էլեմենտի արտաքին սահմանն է։ Դատարկ տարածք է, որը հեռացնում է մեկ էլեմենտը մյուսից, կամ՝ բրաուզերի պատուհանի եզրերից։ Արտաքին սահմանի տարածքը թափանցիկ է՝ չունի իր սեփական գույնը կամ այլ էֆֆեկտ։

border – էլեմենտի շրջանակն է՝ նրա կողմերի սահմանագիծը։ Հնարավոր է սահմանել բոլոր չորս կամ մեկ կողմի համար սահմանագիծ։

padding – էլեմենտի ներքին լիցքն է, որը դատարկ տարածք է էլեմենտի պարունակության և շրջանակի միջև։ Այս տարածքը նույնպես թափանցիկ է և չունի իր սեփական գույնը կամ այլ էֆֆեկտ։

պարունակությունը – էլեմենտների մեծամասնությունն ունի պարունակության համար նախատեսված տարածք, որտեղ տեղադրվում է  տեքստ, նկար, այլ դուստր էլեմենտներ և այլն։

Օրինակ՝

				
					p { 
  color: orange; 
  border: 2px solid red; 
   } 
img { 
  margin: 20px; 
  border: 5px solid red; 
  padding: 10px; 
   }
				
			
				
					<!DOCTYPE html>
   <html>
      <head>
         <meta charset="utf-8">
         <title>Hayti</title>
         <link rel="stylesheet" href="style.css">
         <style>
         </style>
      </head>
      <body>
         <p>Hello World!!</p> <!-- <p> էլեմենտը զբաղեցնում է ամբողջ տողը: 
         -->
         <img src= "html.png" >
      </body>
   </html>
				
			

Բրաուզերներն ունեն ծրագրավորողների համար նախատեսված պատուհան, որը կարելի է բացել՝ սեղմելով « f12 » ստեղնը, կամ հետևելով օրինակին՝

Ներքին և արտաքին սահմաններ

Ներքին սահման(լիցք) – դատարկ տարածություն էլեմենտի պարունակության և շրջանակի միջև։ Էլեմենտի բոլոր չորս կողմերին ներքին լիցք սահմանելու համար օգտագործվում է padding հատկությունը։

Արտաքին սահման – դատարկ տարածություն, որն էլեմենտն հեռացնում է այլ էլեմենտից, կամ բրաուզերի պատուհանի եզրերից։ Էլեմենտի բոլոր չորս կողմերին արտաքին սահման սահմանելու համար օգտագործվում է margin հատկությունը։

Padding և margin հատկությունները կարող են ընդունել մեկից չորս արժեքներ՝

Padding: 10px 15px 22px 18px;

Margin: 10px 15px 22px 18px;

Արժեքները սահմանվում են ժամսլաքի ուղղությամբ՝ սկսելով վերևից՝

Արժեքները 4-ն են, բայց երբ փոխվում է քանակը, փոխվում է նաև հերթականությունը՝

Արժեքների քանակը Արդյունքը
Բոլոր 4 արժեքները
Արժեքները սահմանվում են ժամսլաքի ուղղությամբ՝ վերևի, աջ, ներքևի և ձախ կողմերին։
3 արժեքի դեպքում
Առաջին վերաբերում է վերևի կողմին, երկրորդը միաժամանակ ձախ և աջ կողմերին, երրորդը՝ ներքևին։
2 արժեքի դեպքում
Առաջին արժեքը վերևի և ներքևի կողմերի համար, երկրորդը՝ ձախ և աջ կողմերի։
Մեկ արժեքի դեպքում
Միաժամանակ սահմանում է բոլոր չորս կողմերի համար։

Բրաուզերին կանխադրված է(default, по умолчанию) էլեմենտներն իր պատուհանի եզրերից որոշակի չափով հեռացնել։ 

Առանց որևէ արտաքին սահմանի օգտագործման կլինի հետևյալ տեսքը՝

Արտաքին և ներքին սահման օգտագործելիս կլինի հետևյալը՝

				
					p {
    border: 3px solid blue;
    background-color: orange;
    color: white;
    padding: 15px; /* ներքին լիցք բոլոր չորս կողմերի համար */
    margin: 25px; /* արտաքին սահման բոլոր չորս կողմերի համար */
  }
				
			
				
					<body>
   <p>Hello World!!</p>
</body>
				
			

Թողնել մեկնաբանություն

Կիսվել փաստաթուղթով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
hyArmenian