Docy

Css ոճաթերթ և սելեկտորներ

Մոտավոր ընթերցում. 3 րոպե 0 դիտումներ

HTML-ին ոճ հաղորդելու տարբերակները

CSS – Cascading Style Sheets – Կասկադային ոճաթերթ, որն օգտագործվում է վեբ էջի արտաքին տեսքը նկարագրելու համար։ Css-ի հեղինակն է Հոկոն Վիում Լին։ Լեզվի ստանդարտը որոշված է W3C-ի կողմից։ Css-1-ը դուրս է եկել 1996 թվականին և հիմա հասանելի է css-3-ը։

Կասկադային ոճաթերթ  -html-ի էլեմենտին հնարավոր է սահմանել մեկից ավելի ոճային տարբերակներ, ուստի անհրաժեշտ է ընտրել դրանց մեջ ակտիվ տարբերակը։ Այն ընտրվում է կասկադային անցումով՝ ավելի ընդհանուրից անցում ավելի կոնկրետ սահմանմանը։ 

Օրինակ՝

				
					p { color: orange; }
				
			
				
					<!DOCTYPE html>
   <html>
      <head>
         <title>Hayti</title>
         <link href= "style.css" rel= "stylesheet">
      </head>
      <body>
         <p>Hello world!!</p>
         <p style= "color: red">Hayti lessons</p>
      </body>
   </html>
				
			

<style> էլեմենտում սահմանված է բոլոր <p> էլեմենտների տեքստը նարնջագույնով, որը ընդհանուր սահմանումն է։ Երկրորդ <p> էլեմենտին style ատրիբուտով սահմանված է կարմիր, որը կոնկրետ սահմանումն է։ Այսպիսով օգտագործվել է կասկադային անցում ավելի ընդհանուրից ավելի կոնկրետը։

Html-ին ոճ հաղորդելու համար կան երեք տարբերակներ՝

 

1– inline  –ոճը սահմանվում էլեմենտի ներսում style ատրիբուտի միջոցով։ 

Օրինակ՝

				
					<p style= "color: red; font-size: 10px;">Hello world</p>
				
			

color: և font-size: – ը հատկությունների անվանումներն են, իսկ red; և 10px; -ը՝ հատկության արժեքները։ 

2 – որևէ էլեմենտին ընդհանրական ոճ հաղորդելու համար <head>-ում կօգտագործվի <style> էլեմենտը։

Օրինակ՝

				
					<head>
   <style>
      p{
         color: orange;
         }
   </style>
</head>
				
			

<style> էլեմենտում ոճը սահմանվում է հետևյալ կերպ՝

նշվում է սելեկտորը․ որպես սելեկտոր հանդիսանում է տեգի անվանումը՝ p-ն։ 

Այն կարող է լինել նաև class և id ատրիբուտների արժեքները: 

Եթե սելեկտորը տեգի անվանումն է, ապա ոճը կվերաբերվի այդ տեսակի բոլոր էլեմենտներին։ 

Եթե սելեկտորը class ատրիբուտի արժեքն է, ապա ոճը կվերաբերվի բոլոր էլեմենտներին, որոնք ունեն class ատրիբուտի նույն արժեքը։

				
					  p {
    font-size: 18px;
    color: red;
  }
				
			

Եթե սելեկտորը class-ի արժեքն է՝

				
					<p class= "testClass">Hello world</p>
				
			
				
					  .testClass {
    font-size: 18px;
    color: orange;
  }
				
			

Եթե սելեկտորը id-ի արժեքն է՝

				
					<p id= "testId">Hello World</p>
				
			
				
					  #testId {
    font-size: 18px;
    color: orange;
  }
				
			

Եթե class-ի դեպքում հնարավոր է նույն արժեքը սահմանել մի քանի էլեմենտների, ապա id-ն որպես այդպիսին մեկն է html փաստաթղթում։

« * » սիմվոլի դեպքում ոճը կվերաբերի բոլոր էլեմենտներին՝

				
					*{ color: red }
				
			
				
					<!DOCTYPE html>
   <html>
      <head>
         <title>Hayti</title>
         <link href= "style.css" rel= "stylesheet">
      </head>
      <body>
         <div>
            div tag.
            <h2>Header-2</h2>
            <p>
               p tag.
               <h1>header-1</h1>
            </p>
         </div>
      </body>
   </html>
				
			

Ստորակետով հնարավոր է թվարկել՝ որ էլեմենտներին է վերաբերվում ոճը՝

				
					  h1, h2 {
    color: red;
  }
				
			
				
					<!DOCTYPE html>
   <html>
      <head>
         <title>Hayti</title>
         <link href= "style.css" rel= "stylesheet">
      </head>
      <body>
         <div>
            div tag.
            <h2>Header-2</h2>
            <p>
               p tag.
               <h1>header-1</h1>
            </p>
         </div>
      </body>
   </html>
				
			

3 –<link> տեգում href ատրիբուտի միջոցով սահմանվում է Css-ի արտաքին ֆայլի հասցեն։ Ֆայլի ֆորմատը՝ ” .css “։ 

<link> -ը տեղադրվում է <head> էլեմենտում։ Ֆայլում css -ը գրվում է նույնկերպ ինչպես <style> էլեմենտում։

Արտաքին ֆայլն օգտագործվում է հարմարության համար, Եթե css կոդի ծավալը մեծ է։ 

Օրինակ՝

				
					<head>
   <link href= "style.css" rel= "stylesheet">
</head>
				
			

Բարդ սելեկտորներ

Կան նաև բարդ սելեկտորներ․ դրանք են՝

Կոնտեքստային սելեկտորներ

Հարևան սելեկտորներ

Դուստր սելեկտորներ

Ատրիբուտների սելեկտորներ։

Կոնտեքստային սելեկտորներ

Կոնտեքստային սելեկտորներն  անհրաժեշտ են դուստր էլեմենտներին ոճ սահմանելու համար։

Նախ նշվում է հիմնական էլեմենտը, որից հետո անհրաժեշտ դուստր էլեմենտը(-երը)՝ պրոբելով առանձնացված։ 

Օրինակ՝

				
					  div p {
    color: orange;
  }
				
			
				
					<body>
   <div>
      <p>Hello World-1</p>
      <form>
         <p>Hello World-2</p>
      </form>
      <p>Hello World-3</p>
      <p>Hello World-4</p>
   </div>
   <p> Այս մեկին չի վերաբերվի </p>
</body>
				
			

Ոճը վերաբերում է միայն հիմնական էլեմենտում գտնվող <p> -երին։

 

Հնարավոր է սամանել նաև հետևյալ կերպ՝

				
					  .red li a {
    color: red;
  }
				
			
				
					<!DOCTYPE html>
   <html>
      <head>
         <meta charset="utf-8" />
         <link href= "style.css" rel= "stylesheet">
         <title></title>
      </head>
      <body>
         <p>
            Paragraph in body.
         </p>
         <div>
            <p>Paragraph in div..</p>
            <ul class="red">
               <li><a href="#">Link 1</a></li>
               <li><a href="#">Link 2</a></li>
               <li><a href="#">Link 3</a></li>
               <li><a href="#">Link 4</a></li>
            </ul>
         </div>
         <a href="#">Link in body.</a>
      </body>
</html>
				
			

Ոճը կվերաբերի <a> էլեմենտներին, որոնք գտնվում են <li> էլեմենտում, որն իր հերթին՝ այն <ul> էլեմենտում, որի class ատրիբուտը հավասար է «red»-ի։

Հարևան սելեկտորներ

Հարևան սելեկտորը սահմանվում է « + » -ով և վերաբերում է նշված սելեկտորի անմիջապես հարևան սելեկտորին միայն։ 

Օրինակ՝

				
					  h1 + p {
    color: orange;
  }
				
			
				
					<body>
   <div>
      <h1>Header-1</h1>
      <p>Paragraph-1</p>
      
      <h1>Header-2</h1>
      <p>Paragraph-2</p>
      
      <p>Այս մեկին չի վերաբերվի</p>
   <div>
</body>
				
			

 

«~» -ը հարևան սելեկտորի տեսակ է։ Ոճը վերաբերում է նշված սելեկտորից բոլոր հարևան սելեկտորներին։

Օրինակ՝

				
					  h1 ~ p {
    color: orange;
  }
				
			
				
					<body>
   <p>Այս մեկին չի վերաբերի</p>
   <h1>Hello h1</h1>
   <p>Hello World-1</p>
   <span>Սրան նույնպես չի վերաբերի</span>
   <div>
      <p>Սրան նույնպես չի վերաբերի</p>
   </div>
   <p>Hello World-1</p>
</body>
				
			

Դուստր սելեկտորներ

Դուստր սելեկտորները սահմանվում են « > » սիմվոլով և համարվում են անմիջապես հիմնական էլեմենտում գտնվող սելեկտորները։ 

Օրինակ՝

				
					  div > h1 {
    color: orange;
  }
				
			
				
					<body>
   <div>
      <h1>Header-1</h1>
      <p>
         <h1>Ոճն այս մեկին չի վերաբերի</h1>
      </p>
   </div>
</body>
				
			

Ատրիբուտների սելեկտորներ

Ատրիբուտների սելեկտորները ոճ են հաղորդում էլեմենտներին, որոնք ունեն նշված ատրիբուտը, կամ տվյալ ատրիբուտի արժեքը։

Օրինակ՝

				
					<form>
   <input type= "text" required >
   <input type= "submit" >
</form>
				
			

Առաջին <input> -ին ոճ հաղորդելու համար կսահմանվի input[required] կամ՝ [required] ։

Օրինակ՝

				
					  input[required] {
    color: red;
  }
				
			

Եկրորդ <input> -ին ոճը կսահմանվի՝

				
					  input[type="submit"] {
    color: red;
  }
				
			

Կան ատրիբուտներ, որոնց արժեքը մեկից ավելի է։ Այս դեպքում ոճը կօգտագործվի, եթե ատրիբուտի արժեքը սկսի սելեկտորում նշվածով, կամ թվարկած արժեքներում լինի այն։

 p[class ~= “par02”] – եթե որևէ վայրում class  -ն ունենա  “par02” արժեքը, ապա այն կհամապատասխանի սելեկտորին։

				
					  p[class ~="par02"] {
    color: red;
  }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <style></style>
  </head>
  <body>
    <p class="par01 par02 par03">Lorem ipsum dolor sit.</p>
    <p class="par01 par03">Lorem ipsum dolor sit.</p>
    <p class="par01 par02 par03">Lorem ipsum dolor sit.</p>
    <p class="par01 par03">Lorem ipsum dolor sit.</p>
  </body>
</html>
				
			

class և id ատրիբուտներում արժեքի համար թույլատրելի է օգատգործել « – » սիմվոլը։ 

p[class | =”red”] –ատրիբուտի արժեքը պետք է սկսի սելեկտորում նշվածով և շարունակվի «-» սիմվոլով։ Օրինակ՝ ” class = ‘red-color-for-this’ “։

				
					  p[class |="red"] {
    color: red;
  }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <style></style>
  </head>
  <body>
    <p class="color-red-for-this">Lorem ipsum dolor sit.</p>
    <p class="red-color-for-this">Lorem ipsum dolor sit.</p>
  </body>
</html>
				
			

a[href ^ =”http://”]  -ատրիբուտի արժեքը պետք է սկսի սելեկտորում նշվածով։ Օրինակ՝  href= “http։//www.hayti.am” ։

				
					     a[href ^="http://"] {
         color: red;
      }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <style>

    </style>
  </head>
  <body>

   <a href="https://hayti.am">Lorem ipsum dolor sit.</a>

</body>
</html>

				
			

a[href $ =”.pdf”]  –ատրիբուտի արժեքը պետք է ավարտվի նշվածով։ Օրինակ՝  href= “image.pdf ։

				
					      a[href $=".pdf"] {
         color: red;
      }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <style>

    </style>
  </head>
  <body>

   <a href="document.pdf">Lorem ipsum dolor sit.</a>

</body>
</html>

				
			

a[href * =”hayti”]  –ատրիբուտի արժեքն իրենում պետք է ունենա նշվածը։ Օրինակ՝  href= “http://hayti.am ։

				
					  a[href *="hayti"] {
         color: red;
      }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>Hayti</title>
    <style>

    </style>
  </head>
  <body>

   <a href="https://hayti.am">Lorem ipsum dolor sit.</a>

</body>
</html>

				
			

Եթե սելեկտորները միասին են՝ առանց պրոբելի, ապա վերաբերում են նույն էլեմենտին։

Հնարավոր է նաև տարբեր ոճեր միացնել իրար, որտեղ ոճը կսահմանվի հիմնականից երկրորդականը։

				
					  div {
    width: 500px;
    height: 200px;
    margin-bottom: 20px;
  }

  .class1 {
    color: white;
    background-color: Black;

    font-size: 30px;
    font-weight: bold;
    border: solid red 5px;
  }

  .class1.class2 {
    color: black;
    background-color: grey;

    border-color: blue;
  }

				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title></title>
    <style>
    </style>
  </head>
  <body>
    <div class="class1">black պատկերն ընդունում է ՛.class1՛ -ի ոճը։</div>
    <div class="class1 class2">
      grey պատկերն ընդունում է ՛.class1՛ -ի և ՛class2՛ -ի ոճը։
    </div>
  </body>
</html>

				
			

Թողնել մեկնաբանություն

Կիսվել փաստաթուղթով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
hyArmenian