Docy

CSS-LOGICAL

Մոտավոր ընթերցում. 4 րոպե 0 դիտումներ

block-size

block-size – Սահմանում է բլոկ տեսակի էլեմենտի պարունակության համար նախատեսված չափ,  բլոկի ուղղությանը համապատասխան, որը կախված է writing-mode հատկությունից։ 

Եթե բլոկը տեղադրված է հորիզոնական, չափ կսահմանվի միայն ուղղահայացի համար, իսկ հորիզոնականը՝ ըստ բրաուզերի էկրանի լայնության։ 

Եթե բլոկը տեղադրված է ուղղահայաց, չափ կսահմանավի միայն հորիզոնական ուղղույամբ, իսկ ուղղահայացը՝ ըստ բրաուզերի էկրանի բարձրության։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   auto
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Կիրառվող արժեքները՝

auto – ավտոմատ սահմանում է չափ՝ ելնելով էլեմենտի տեսակից և պարունակությունից։

				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  block-size: 170px;
}
				
			
				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: vertical-lr;
  block-size: 170px;
}
				
			
				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: vertical-rl;
  block-size: 170px;
}
				
			

min-block-size max-block-size

min-block-size -ը սահմանում է բլոկի մինիմալ չափը, որը կարող է մեծանալ՝ ըստ տեքստի ծավալի։

max-block-size –ը սահմանում է բլոկի մաքսիմալ չափը, որը կարող է փոքրանալ՝ ըստ տեքստի ծավալի։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   0
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

 

				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  min-block-size: 100px;
}
				
			
				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  max-block-size: 100px;
}
				
			

inline-size

inline-size -կատարում է block-size-ի հակառակ գործողությունը` չափ է որոշում տողերի ուղղության համապատասխան։

Հակիրճ տվյալներ՝ 

Նախասահմանված արժեքը   auto
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Կիրառվող արժեքները՝

auto – ավտոմատ չափ է սահմանում՝ ելնելով էլեմենտի տեսակից և պարունակությունից։

				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  inline-size: 300px;
}
				
			
				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: vertical-lr;
  inline-size: 300px; 
}
				
			
				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: vertical-rl;
  inline-size: 300px;
}
				
			

min-inline-size max-inline-size

min-inline-size-ը սահմանում է տեքստի երկարության համար մինիմալ արժեքը, որը կարող է մեծանալ։

max-inline-size-ը սահմանում է տեքստի երկարության համար մաքսիմալ չափը, որը կարող է փոքրանալ։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  0
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո
				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  min-inline-size: 700px;
}
				
			
				
					div {
  background: orange;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  max-inline-size: 700px;
}
				
			

padding-block padding-block-start padding-block-end

padding-block-ը սահմանում է բլոկ տեսակի էլեմենտի պարունակության վերևի և ներքևի ներքին լիցքը` ըստ բլոկի ուղղության, որը կախված է writing-mode հատկությունից։  

Եթե բլոկը տեղադրված է հորիզոնական, լիցք կսահմանվի միայն ուղղահայաց։ 

Եթե բլոկը տեղադրված է ուղղահայաց,  լիցք կսահմանավի միայն հորիզոնական։

Այս նույն տրամաբանությամբ են գործում նաև padding-block-start և padding-block-end  հատկությունները՝ առաջինը լիցք միայն վերևի համար, երկրորդը՝ ներքևի։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   0
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Կիրառվող արժեքները՝

Եթե օգտագործվի %, դրա արժեքը կհաշվի ծնող էլեմենտի լայնության համաձայն։

padding-block-ում թույլատրելի է օգտագործել երկու արժեք՝ պրոբելով առանձնացված։ 

Առաջին արժեքը կսահմանի  padding-block-start-ը, որը վերաբերում է վերևին, երկրորդը՝ padding-block-end, որը վերաբերում է ներքևի։

				
					div {
  background: #fc3;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  padding-block: 5%;
}
				
			
				
					div {
  background: #fc3;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: vertical-lr;
  padding-block: 5%;
}
				
			
				
					div {
  background: #fc3;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: vertical-rl;
  padding-block: 5%;
}
				
			

padding-inline padding-inline-start padding-inline-end

padding-inline հատկությունը կատարում է padding-block-ի հակառակ գործողությունը՝ ներքին լիցք է սահմանում տողերի՝ ձախ և աջ կողմերի համար ըստ բլոկի ուղղության, որը կախված է writing-mode հատկությունից։  

Եթե բլոկը տեղադրված է հորիզոնական, չափ կսահմանվի միայն հորիզոնական։ 

Եթե բլոկը տեղադրված է ուղղահայաց, չափ կսահմանավի միայն ուղղահայաց։

Այս նույն տրամաբանությամբ են գործում նաև padding-inline-start և padding-inline-end  հատկությունը՝ առաջինը լիցք միայն ձախ կողմի համար, երկրորդը՝ աջ կողմի։ 

Ներքին լիցքի կողմը որոշվում է writing-mode և direction հատկություններով։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   0
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Կիրառվող արժեքները՝

Եթե օգտագործվի %, դրա արժեքը կհաշվի ծնող էլեմենտի լայնության համաձայն։

padding-inline-ում թույլատրելի է օգտագործել երկու արժեք՝ իրարից պրոբելով առանձնացված։ 

Առաջին արժեքը կսահմանի  padding-inline-start-ը, որը վերաբերում է ձախ կողմին, երկրորդը՝ padding-inline-end, որը վերաբերում է աջ կողմին։

				
					div {
  background: #fc3;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  padding-inline: 7%;
}
				
			
				
					div {
  background: #fc3;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: vertical-lr;
  padding-inline: 7%;
}
				
			
				
					div {
  background: #fc3;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: vertical-rl;
  padding-inline: 7%;
}
				
			

margin-block margin-block-start margin-block-end

margin-block-ը սահմանում է բլոկ տեսակ էլեմենտի վերևի և ներքևի արտաքին սահմանը` ըստ բլոկի ուղղության, որը կախված է writing-mode, direction, text-orientation հատկություններից։  

Եթե բլոկը տեղադրված է հորիզոնական, չափ կսահմանվի միայն ուղղահայաց։ 

Եթե բլոկը տեղադրված է ուղղահայաց, չափ կսահմանավի միայն հորիզոնական։

Այս նույն տրամաբանությամբ են գործում  margin-block-start և margin-block-end  հատկությունները՝ առաջինը միայն վերևի սահմանը, երկրորդը՝ ներքևի։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   0
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Կիրառվող արժեքները՝

Եթե օգտագործվի %, դրա արժեքը կհաշվի ծնող էլեմենտի լայնության համաձայն։

margin-block-ում թույլատրելի է օգտագործել երկու արժեք՝ իրարից պրոբելով առանձնացված։ 

Առաջին արժեքը կսահմանի  margin-block-start-ը, որը վերաբերում է վերևին, իսկ երկրորդը՝ margin-block-end, որը վերաբերում է ներքևին։

				
					div {
  background: orange;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  margin-block: 5%;
}
				
			
				
					div {
  background: orange;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: vertical-lr;
  margin-block: 5%;
}
				
			
				
					div {
  background: orange;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: vertical-rl;
  margin-block: 5%;
}
				
			

margin-inline margin-inline-start margin-inline-end

margin-inline հատկությունը կատարում է margin-block-ի հակառակ գործողությունը՝ արտաքին սահման է որոշում տողերի՝ ձախ և աջ կողմերի համար ըստ բլոկի ուղղության, որը կախված է writing-mode հատկություից։  

Եթե բլոկը տեղադրված է հորիզոնական, չափ կսահմանվի միայն հորիզոնական։ 

Եթե բլոկը տեղադրված է ուղղահայաց, չափ կսահմանավի միայն ուղղահայաց։

Այս նույն տրամաբանությամբ են գործում նաև margin-inline-start և margin-inline-end  հատկությունները՝ առաջինը միայն ձախ կողմի սահմանը, երկրորդը՝ աջ։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   0
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Կիրառվող արժեքները՝

Եթե օգտագործվի %, դրա արժեքը կհաշվի ծնող էլեմենտի լայնության համաձայն։

margin-inline-ում թույլատրելի է օգտագործել երկու արժեք՝ իրարից պրոբե;ով առանձնացված։ 

Առաջին արժեքը կսահմանի  margin-inline-start-ը, որը վերաբերում է ձախ կողմին, իսկ երկրորդը՝ margin-inline-end, որը վերաբերում է աջ կողմին։

				
					div {
  background: orange;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
  margin-inline: 5%;
}
				
			
				
					div {
  background: orange;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: vertical-lr;
  margin-inline: 5%;
}
				
			
				
					div {
  background: orange;
  border-block-start: 3px solid #000;
  border-block-end: 3px solid #000;
  padding: 10px;
  writing-mode: vertical-rl;
  margin-inline: 5%;
}
				
			

border-block border-block-width border-block-style border-block-color border-block-start border-block-start-width border-block-start-style border-block-start-color border-block-end border-block-end-width border-block-end-style border-block-end-color

border-block-ը սահմանում է բլոկ տեսակ էլեմենտի վերևի և ներքևի կողմերի սահմանագիծ` ըստ բլոկի ուղղության, որը կախված է writing-mode, direction, text-orientation հատկություններից։  

Եթե բլոկը տեղադրված է հորիզոնական՝ սահմանագիծ միայն հորիզոնական։ 

Եթե բլոկը տեղադրված է ուղղահայաց՝ սահմանագիծ միայն ուղղահայաց։

Այս նույն տրամաբանությամբ են գործում նաև border-block-start և border-block-end  հատկությունները, առաջինը սահմանագիծ վերևի համար, երկրորդը՝ ներքևի։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   չկա
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Կիրառվող արժեքները՝

Արժեքը սահմանվում է չափման միավորներից մեկով՝ բացառությամբ %-ից։

border-block-ում թույլատրելի է օգտագործել երեք արժեք՝ սահմանագծի լայնությունը՝ նույնն է, ինչ border-block-width հատկությունը,  սահմանագծի ոճը՝ նույնն է, ինչ border-block-style հատկությունը և սահմանագծի գույնը՝ նույնն է, ինչ border-block-color հատկությունը։

				
					div {
  width: 500px;
  height: 250px;
  background: orange;
  border-block: 10px dotted black;
  padding: 10px;
  writing-mode: horizontal-tb;
}
				
			
				
					div {
  width: 300px;
  height: 250px;
  background: orange;
  border-block: 10px dotted black;
  padding: 20px;
  writing-mode: verticla-lr;
}
				
			
				
					div {
  width: 300px;
  height: 250px;
  background: orange;
  border-block: 10px dotted black;
  padding: 20px;
  writing-mode: verticla-rl;
}
				
			

border-block-start  և  border-block-end -ը նույնպես սահմանվում են երեք արժեքով՝

border-block-startwidth, 
border-block-start-style,
border-block-start-color,  

ինչպես նաև՝
border-block-endwidth, 
border-block-end-style,
border-block-end-color։

Այն ամենը, ինչ վերաբերում է border-block-ին, վերաբերում է նաև այս բոլորին։ Տես նաև՝ CSS-BORDER  -ի border-end-end-radius բաժնում։

border-inline border-inline-width border-inline-style border-inline-color border-inline-start border-inline-start-width border-inline-start-style border-inline-start-color border-inline-end border-inline-end-width border-inline-end-style border-inline-end-color

border-inline հատկությունը կատարում է border-block-ի հակառակ գործողությունը՝ սահմանում է սահմանագիծ տողերի ուղղության համապատասխան՝ ձախ և աջ կողմերի համար․ ուղղությունը կախված է writing-mode հատկությունից։

Եթե բլոկը տեղադրված է հորիզոնական՝ սահմանագիծ միայն ուղղահայաց։ 

Եթե բլոկը տեղադրված է ուղղահայաց՝ սահմանագիծ միայն հորիզոնական։

Այս նույն տրամաբանությամբ են գործում նաև border-inline-start և border-inline-end  հատկությունները՝ առաջինը ձախ կողմի համար, երկրորդը՝ աջ։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   չկա
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Կիրառվող արժեքները՝

Արժեքը սահմանվում է չափման միավորներից մեկով՝ բացառությամբ %-ից։

border-inline-ում թույլատրելի է օգտագործել երեք արժեք՝ սահմանագծի չափը՝ նույնն է ինչ border-inline-width հատկությունը,  սահմանագծի ոճը՝ նույնն է ինչ border-inline-style հատկությունը և սահմանագծի գույնը՝ նույնն է, ինչ border-inline-color հատկությունը։

				
					div {
  width: 500px;
  height: 250px;
  background: orange;
  border-inline: 10px dotted black;
  padding: 20px;
  writing-mode: horizontal-tb;
}
				
			
				
					div {
  width: 300px;
  height: 250px;
  background: orange;
  border-inline: 10px dotted black;
  padding: 20px;
  writing-mode: vertical-lr;
}
				
			
				
					div {
  width: 300px;
  height: 250px;
  background: orange;
  border-inline: 10px dotted black;
  padding: 20px;
  writing-mode: vertical-rl;
}
				
			

border-inline-start և border-inline-end -ը նույնպես սահմանվում են երեք արժեքով՝

border-inline-start-width, 
border-inline-start-style,
border-inline-start-color,

ինչպես նաև՝
border-inline-end-width, 
border-inline-end-style,
border-inline-end-color։

Այն ամենը, ինչ վերաբերում է border-inline-ին, վերաբերում է նաև այս բոլորին։ Տես նաև՝ CSS-BORDER  -ի border-end-end-radius բաժնում։

inset inset-block inset-block-start inset-block-end inset-inline inset-inline-start inset-inline-end

inset- ը ունիվերսալ հատկություն է, որտեղ սահմանվում է չորս հատկության արժեք՝ top, right, bottom, left :

inset-block-ը նույնպես ունիվերսալ հատկություն է, որտեղ սահմանվում է երկու հատկության արժեք՝ inset-block-start(հավասար է top հատկության)   inset-block-end(հավասար է bottom հատկությանը) ։

inset-inline- ը նույնպես ունիվերսալ հատկություն է, որտեղ սահմանվում է երկու հատկության արժեք՝ inset-inline-start(հավասար է left հատկությանը)   inset-inline-end(հավասար է right հատկությանը)։

…start, …end հատկությունների համար տես նաև՝ CSS-BORDER  -ի border-end-end-radius բաժնում։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  auto
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԿիրառվում է բոլոր էլեմենտների հետ, որոնց համար սահմանված է position պարամետրը։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

inset-block  –սահմանում է բլոկ տեսակի էլեմենտի դիրքը  վերևից(top) ու ներքևից(bottom),  բլոկի ուղղությանը համապատասխան, որը կախված է writing-mode հատկությունից։

Եթե բլոկը տեղադրված է հորիզոնական, բլոկի դիրքը կսահմանվի վերևից(top) ու ներքևից(bottom)։

Եթե բլոկը տեղադրված է ուղղահայաց, բլոկի դիրքը կսահմանվի ձախից(left) ու աջից(right):

inset-inline – Սահմանում է բլոկ տեսակի էլեմենտի դիրքը ձախից(left) ու աջից(right), բլոկի ուղղությանը համապատասխան, որը կախված է writing-mode հատկությունից։

Եթե բլոկը տեղադրված է հորիզոնական, բլոկի դիրքը կսահմանվի ձախից(left) ու աջից(right)։

Եթե բլոկը տեղադրված է ուղղահայաց, բլոկի դիրքը կսահմանվի վերևից(top) ու ներքևից(bottom):

				
					 * {
    box-sizing: border-box;
  }
  body {
    display: flex;
    flex-direction: column;
    align-items: center;
    justify-content: center;
    background-color: #6d7173;
    margin: 0;
    min-height: 100vh;
    font-family: Consolas, Monaco, "Andale Mono", monospace;
  }
  .container {
    position: relative;
    background-color: #363f45;
    width: 580px;
    height: 580px;
    writing-mode: horizontal-lr;
    border: 10px solid orange;
  }
  .box {
    /* այն էլեմենտն է, որը պետք է դիրքավորվի */
    padding: 1em;
    font-family: cursive;
    line-height: 1.9;
    border-radius: 2px;
    color: #fff;
    position: absolute;
    background-color: #048feb;
    inset: 100px 150px 200px 250px;
  }
  .line {
    position: absolute;
    margin: auto;
  }
  .inset-block-start {
    /* վերաբերում է վերևի գծիկին */
    block-size: 100px;
    inline-size: 0;
    border-inline-start: 2px dashed #fff;
    inset-block-start: auto;
    inset-block-end: 100%;
    inset-inline-start: 0;
    inset-inline-end: 0;
  }
  .inset-inline-end {
    /* վերաբերում է աջ գծիկին */
    block-size: 0;
    inline-size: 150px;
    border-block-start: 2px dashed #fff;
    inset-block-start: 0;
    inset-block-end: 0;
    inset-inline-start: 100%;
    inset-inline-end: auto;
  }
  .inset-block-end {
    /* վերաբերում է ներքևի գծիկին */
    block-size: 200px;
    inline-size: 0;
    border-inline-start: 2px dashed #fff;
    inset-block-start: 100%;
    inset-block-end: auto;
    inset-inline-start: 0;
    inset-inline-end: 0;
  }
  .inset-inline-start {
    /* վերաբերում է ձախ գծիկին */
    block-size: 0;
    inline-size: 250px;
    border-block-start: 2px dashed #fff;
    inset-block-start: 0;
    inset-block-end: 0;
    inset-inline-start: auto;
    inset-inline-end: 100%;
  }
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>hayti</title>
  </head>
  <body>
    <div class="container">
      <div class="box">
        Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Vivamus lacinia
        egestas turpis quis tristique. Cras aliquet.
        <div class="line inset-block-start"></div>
        <div class="line inset-inline-end"></div>
        <div class="line inset-block-end"></div>
        <div class="line inset-inline-start"></div>
      </div>
    </div>
  </body>
</html>

				
			

Թողնել մեկնաբանություն

Կիսվել փաստաթուղթով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
hyArmenian