Եթե image.png ֆայլը գտնվում է նույն թղթապանակում ինչ html փաստաթուղթը, ապա կօգտագործվի կարճ ուղին՝ ուղակի գրելով ֆայլի անունը իր ֆորմատով(image.png). եթե այլ վայրում է, ապա պետք է նշվի ամբողջ ուղին(C:Users\User\Documents\image\image.img):
mailto: -հղմանը սեղմելիս, կբացվի համակարգչի էլեկտրոնային նամակներ ուղարկելու ծրագիրը, իսկ նշված էլեկտրոնային հասցեն(haytilessons@gmail.com) ավտոմատ կտեղադրվի հասցեի դաշտում։
wikipedia կայքում կան հոդվածի ենթավերնագրերի հղումները․ սեղմելով որևէ հղմանը, բրաուզերը տեղափոխում է ենթավերնագրի սկիզբ։
Նախ պետք է որոշվի տեղափոխվելու վայրը․ <a> էլեմենտի մեջ սահմանվում է id ատրիբուտը (<a id=”abc12”>Երկրորդ գլուխ․․․</a>)։
Նույն փաստաթղթում <a> էլեմենտի մեջ սահմանվում է տեղափոխման հղումը․ href -ի մեջ հասցեն նշվում է # -ով, որից հետո այն բառը, որը նշվել է id ատրիբուտի մեջ(<ahref=” #abc12”> Երկրորդ գլուխ․․․</a>):
Այսպիսով, <a> էլեմենտի միջոցով կսահմանենք խարիսխ մեկ վայրից մյուսը տեղափոխվելու համար։
ping -ատրիբուտն աշխատում է backend ծրագրավորման հետ(php. Java, c# և այլն)։ Երբ օգտվողը սեղմում է հղմանը, բրաուզերը, մինչ տեղափոխելը տվյալ կայք, ուղարկում է POS հարցում այն հասցեին, որը նշված է ping ատրիբուտի մեջ(https://analytics.example.com/track – ին), որով տեղեկացնում է, որ օգտվողը սեղմել է հղմանը։ Այսպիսով կայքը կհավաքի տվյալներ, թե քանի հոգի է սեղմել հղմանը։
rel – սահմանում է, թե ինչ հարաբերություն ունի ընթացիկ վեբ էջ href -ում նշվածի հետ։ rel – ատրիբուտի որոշ արժեքներ օգտագործվում են որոնողական համակարգերի կողմից․ rel –ը տալիս է լրացուցիչ տեղեկություն href -ում նշված հղման մասին։
rel -ի արժեքներն են՝
author -նշում է, որ հղման(ссылка) էջը փաստաթղթի հեղինակի մասին է։
alternate -հղման էջը փաստաթղթի այլընտրանքային տարբերակ է․ օրինակ նախատեսված է պատճենելու համար, կամ փաստաթղթի թարգմանությունն է, փաստաթղթի PDF տարբերակն է և այլն։
bookmark –նշվում է, որ հղման էջի հասցեն անփոփոխ է։
canonical – օգտագործվում է <header> տեգում․ ցույց է տալիս նախընտրելի հասցեն, որ պետք է ցուցադրվի որոնման արդյունքներում(օրինակ՝ Google)։ Երբ կայքում ունենք տարբեր հասցեներով բայց նույն պարունակությամբ մի քանի էջեր, անհրաժեշտ է դրանցից մեկը հիմնական համարել որոնման արդյունքների համար։
help –հղման էջը աջակցման համար է։
license –հղման էջը հեղինակային իրավունքների մասին է։
next –հղման էջը հաջորդ բաժինն է։
nofollow –որոնողական համակարգերին արգելվում է ինդեկսավորել(ինդեքսը` ցուցանիշը բարձրացնել ) հղման կայքը և տրամադրվող քաշն օգտագործել հղման կայքի ընդհանրական քաշը ավելացնելու համար։ Այսինքն արգելվում է որոնողական համակարգերին որ, տվյալ հղումը ազդեցություն ունենա ИКС և PageRank ցուցանիշների վրա, որոնք օգտագործվում են որոնողական համակարգերի կողմից(ИКС-ը նախատեսված է Yandex-ի համար, իսկ PageRank-ը Google-ի համար), որպեսզի բարձրացնեն տվյալ կայքի մակարդակը(քաշը)։
ИКС և PageRank ցուցանիշները աշխատում են հետևյալ կերպ – որքան շատ է մեր կայքի հղումը տեղադրված նմանատիպ այլ կայքերում և որքան բարձր է նաև այդ կայքերի որակը(այսինքն դրանց ցուցանիշը), այնքան բարձր է մեր կայքի ցուցանիշը, որով որոնողական համակարգում ստանում է բարձր դիրք։
noreferer –օգտվողը գտնվում է մեր կայքում(օրինակ՝ www.example.com). այնտեղ ունենք հղում, որը տեղափոխում է այլ կայք(օրինակ՝ www.2example.com)։ Երբ մեկը սեղմում է հղմանը, այսինքն www.2example.com-ին, տվյալ կայքի տերը կարող է իմանալ, որ իր կայք եբ այցելել հենց մեր կայքից, այսինքն www.example.com-ից։ Երբ մեր կայքում հղմանը սահմանենք rel=noreferrer ատրիբուտը, կարգելենք այդ տվյալների փոխանցումը։
first, last, next, prev, up – նշում է, որ հղումը տեղափոխելու է կայքի առաջին (first), վերջին (last), հաջորդ(next), անցած(prev), կամ գլխավոր էջի վրա(up):
search –հղումը տեղափոխելու է որոնման պատուհան։
tag –Ենթադրենք մեր կայքը հանդիսանում է լրատվական բլոգ, որը բաղկացած է մի քանի կատեգորիաներից՝ Քաղաքականություն, սպորտ, շոուբիզնես և այլն։ Որևէ վեբ էջի մեջ, երբ ցանկանում ենք հղում ավելացնել և եթե տեղափոխվող էջը վերաբերելու է սպորտի կատեգորիային, ապա այդ հղման համար կարող ենք ավելացնել ” rel=”tag” ատրիբուտը: Օրինակ՝ <arel=“tag”href=“https://example.com/tag/sports”>Sports</a> – հղումը “Sport” կատեգորիայի բաժինն է։
external –նշում է, որ էջը բացվելու է նոր պատուհանի վրա, իսկ հղումը ինդեկսավորվելու է։
Ցանկալի է արժեքներն օգտագործել հղումների վրա որոնողական համակարգերին լրացուցիչ տվյալներ փոխանցելու համար։
Կանխադրված ժամանակ(default/по умолчанию, նախապես սահմանված), հղմանը սեղմելիս փաստաթուղթը բացվում է բրաուզերի նույն էջում։ Այդ պայմանը փոխելու համար սահմանվում է target ատրիբուտը։
Կարող է ընդունել հետևյալ արժեքները՝
_blank –փաստաթուղթը բացում է բրաուզերի նոր էջի վրա։
_self – փաստաթուղթը բացում է նույն էջի վրա։
_parent –էջը բացում է իր ծնող ֆրեյմի վրա(frame): Ֆրեյմը բրաուզերի նույն էջի վրա դրանից անկախ բացված այլ էջ է, որն ունի իրեն հատուկ պարամետրեր։
ֆրեյմի—անվանումը – էջը բացում է նշված ֆրեյմի վրա։
_top –չեղարկում է բոլոր ֆրեյմները և փաստաթուղթը պատկերում է բրաուզերի ամբողջ էջով։
Օգտագործվում է կայքի սեփականատիրոջ կամ հոդվածի հեղինակի կոնտակտային տվյալները նշելու համար՝ հասցեն, հեռախոսի համարը, էլ․ հասցեն, կայքի հղումը և այլն։
<area …>
Գրվում է միայն <map> էլեմենտում որպես դուստր էլեմենտ։ Սահմանում է նկարի ակտիվ տարածքները, որը դառնում է հղում։ Տարածքները տարբերվում են իրենց ձևով և չափերով։ Ընտրված ակտիվ տարածք ունեցող նկարը համարվում է նկարի քարտեզ(карта изображении/map):
Նայենք օրինակին՝
usemap
usemap ատրիբուտի միջոցով նկարը կցվում է քարտեզին։ Որպես արժեք #-ից հետո գրված է քարտեզի անունը՝ image-map։
Սահմանում է նկարի համար քարտեզ․ քարտեզում <area>-ի միջոցով նշվում է նկարի ակտիվ տարածքները։
target
target -ի միջոցով href- ի(հղման) ֆայլը կպատկերվի նույն էջի վրա։
alt
alt ատրիբուտն անհրաժեշտ է նկարի փոխարեն իր արժեքը ցուցադրելու համար, երբ նկարը չի պատկերվում(օրինակ նկարի հասցեն սխալ է գրված)։
երբ մկնիկը նկարի ակտիվ տարածքի վրա է, հայտնվում է փոքր պատուհան և պատկերվում title ատրիբուտի արժեքը։
href-ը նկարի հասցեն է։
shape
shape ատրիբուտի միջոցով սահմանում ենք երկրաչափական պատկերի ձևը՝ նկարի կորդինատները նշելու համար։ Պարտադիր սահմանվում է coord ատրիբուտի հետ միասին։
shape -ի արժեքներն են՝
default – վերցնում է ամբողջ էջը։
rect – սահմանում է ուղղանկյան տարածք․ ունի կորդինատային 4 կետ։
x1, y1 -ով նշվում է ուղղանկյան սկիզբը։
x2, y2 -ով նշվում է ուղղանկյան վերջը։
circle – սահմանում է շրջանակի տարածք․ ունի կորդինատային 3 կետ։
x, y -ի միջոցով սահմանվում է կենտրոնը, իսկ r -ով՝ ռադիուսը։
poly –ունի կորդինատային շատ կետեր․ հնարավոր է ստանալ ցանկացած պատկեր։
Օրինակում 5 ավտոմեքենաների պատկերը ստանալու համար օգտագործվել է poly տարբերակը։
coord
coords ատրիբուտի մեջ կան կորդինատային շատ կետեր, որով հնարավոր է դարձել միայն ավտոմեքենաները վերցնել որպես հղման ակտիվ տարածք։
Հետևյալ կայքը կօգնի հեշտ սահմանել կորդինատային կետեր poly տարբերակով՝
Էջում առանձին հոդված սահմանելու համար է, որը ներառում է վերնագիրը, հոդվածը, հեղինակը, ամսաթիվը և այլն։
Հոդվածներ
HTML-ի մասին
Html "HyperText Markup Language"-ը ստեղծվել է 1993 թվականին Թիմ Բերներս
Լիի կողմից․․․
Հոդվածի հեղինակն է Hayti-ին ։)
CSS-ի մասին
Css "Cascading Style Sheets"-ը ստեղծվել է 1996 թվականին Հոկոն Վիում Լիի
կողմից․․․
Հոդվածի հեղինակն է Hayti-ին ։)
<aside>…</aside>
Սահմանում է հատված, որը հիմնական հոդվածի մաս չէ(առանց դրա հոդվածի իմաստը չի փոխվի)։ Կարող է պարունակել օգնող մեկնաբանություն հիմնական հոդվածի որևէ բառի, կամ նախադասության վերաբերյալ, պարունակի գովազդ, որը համապատասխանում է հոդվածին և այլն։
Hayti
Հոդվածներ
HTML-ի մասին
Html-ը ստեղծվել է 1993 թվականին Թիմ Բերներս Լիի կողմից․․․
Հոդվածի հեղինակն է Hayti-ին ։
<audio>…</audio>
Սահմանում է audio ֆայլ։ Որոշ բրաուզերներ չեն աջակցում audio ֆայլերի որոշ ֆորմատներ։ <source> էլեմենտի միջոցով կսահմանվի audio ֆայլը մի քանի ֆորմատներով։ Բրաուզերը կաշխատացնի այն, որն առաջինը կհամապատասխանի իր համար։
<audio> էլեմենտի ներսում գտնվող տեքստը կպատկերվի, երբ բրաուզերը չկարողանա բացել ֆորմատներից գոնե մեկը։
autoplay
autoplay – աուդիո ֆայլն ավտոմատ կնվագարկվի, երբ այն մի փոքր ներբեռնվի սերվերից։
controls
Բրաուզեռը չկարողացավ աշխատացնել այս ֆայլը
controls– աուդիոյի համար պատկերում է դրա համար նախատեսված ինտերֆեյսը՝ նվագարկելու-անջատելու, կանգառի, աուդիոյի րոպեները փոխելու և այլ կոճակներ։
loop
Բրաուզեռը չկարողացավ աշխատացնել այս ֆայլը
loop– աուդիոն ավարտելուն պես նորից պետք է նվագարկել։
preload
Բրաուզեռը չկարողացավ աշխատացնել այս ֆայլը
preload – սահմանում է բրաուզերի գործողությունը, եթե նշված չէ autoplay ատրիբուտը։
Ունի մի քանի հատուկ բառեր՝
auto – բրաուզերը ընդհանուր էջը ներբեռնելուց հետո պետք է ներբեռնի նաև audio ֆայլը։
none – audio ֆայլը ներբեռնում է այն ժամանակ, երբ մեկը սեղմում է նվագարկելու կոճակը։
metadata –նախապես ներբեռնում է միայն աուդիո ֆայլի մասին տվյալները(օրինակ՝ քանի րոպե է այն)։
autoplay ատրիբուտն ունի առաջնահերթություն preload -ի վրա․եթե երկու ատրիբուտներն էլ սահմանված են, ապա կաշխատի միայն autoplay ատրիբուտը։
src
Բրաուզեռը չկարողացավ աշխատացնել այս ֆայլը
src – սահմանում է աուդիո ֆայլի վայրը ։
Աուդիո ֆայլը տարբեր ֆորմատներով սահմանելու համար src – ի փոխարեն կօգտագործվի <source> էլեմենտը։
crossorigin
Բրաուզեռը չկարողացավ աշխատացնել այս ֆայլը
Բրաուզեռը չկարողացավ աշխատացնել այս ֆայլը
anonymous / use-credentials –CORS -ը(Cross-origin resource sharing կամ совместное использование ресурсов между разными источниками կամ ռեսուրսների համատեղ օգտագործում տարբեր աղբյուրների միջև) թույլ է տալիս օգտագործել այլ սերվերում տեղադրված ռեսուրսները։
Օրինակ՝ www.mysite.com կայքը ցանկանում է օգտագործել www.othersite.com-ի սերվերում տեղադրված որևէ ռեսուրս։ Որպեսզի առաջին կայքում հնարավոր դառնա օգտագործել երկրորդ կայքին պատկանող որևէ ռեսուրս, օրինակ որևէ աուդիո ֆայլ, առաջին կայքից բրաուզերը պետք է ուղարկի երկրորդ կայքի սերվերին ոչ թե սովորական, այլ CORS հարցում, որովհետեև ռեսուրսը այլ սերվերում է։ Բրաուզերն ուղարկում է CORS հարցում, եթե սահմանված է crossorigin ատրիբուտը։
crossorigin = ”anonymous” ատրիբուտը բրաուզերի համար կնշանակի, որ պետք է ուղարկել CORS հարցում, բայց հարցումն ուղարկել առանց որևէ Cookie տվյալի(Session -ի և Cookie -ի մասին տես «Բրաուզեր-սերվեր հաղորդակարգ» -ի «http պատասխան» բաժնում)։
Եթե ռեսուրսի վրա դրված են սահմանափակումներ, (օրինակ ռեսուրսը կարող է օգտագործել միայն այսինչ դոմեյնով կայքը կամ նրանում գրանցված հաճախորդները) և պահանջվում է, որ սերվերին փոխանցվի հաճախորդի ՝ Cookie-ում պահպանված մուտքագրման տվյալները, կամ կայքի դոմեյնը, ապա պետք է սահմանվի crossorigin=“use-credentials” – ը, որը կնշանակի բրաուզերի համար՝ անհրաժեշտ է ուղարկել CORS հարցում Cookie-ի և կայքի դոմեյնի հետ միասին, որով երկրորդ կայքում կհաստատվի՝ այո, հաճախորդը գրանցված է առաջին կայքում և թույլատրվում է աուդիո ֆայլն ուղարկել հաճախորդի բրաուզերին։