b… էլեմենտներ
<b>…</b>
Տեքստը պատկերում է ավելի մուգ։
<base>…</base>
Սահմանվում է <head> էլեմենտում։ Եթե <head> -ում <base> -ին սահմանվի սկզբնական հասցե, ապա <body>-ում <img>-ներին կսահմանվի միայն հասցեի շարունակությունը։
Նայենք օրինակին՝
Hayti
Արդյունքում, բրաուզերը կունենա ընդհանուր հասցեն՝
http://example.com/cars/ ford/pickup/f-150.png
http://example.com/cars/ bmw/SUV/x-5.png
<bdi>…</bdi> <bdo>…</bdo>
Եթե աջակողմյան նախադասության մեջ(օրինակ արաբերեն) նշված է ձախակողմյան գրելաձևի հատված, ապա այն անհրաժեշտ է վերցնել <bdi> էլեմենտի մեջ, որպեսզի պահպանվի դրա ճիշտ գրելաձևը։
<bdi> -ի տարբերությունը <bdo> -ից այն է, որ վերջինիս միջոցով հնարավոր է հստակ սահմանել հատվածի գրելաձևը։
Հետևյալ օրինակում հիմնական նախադասությունը աջից ձախ է։ <bdi> -ի միջոցով հատվածի ձախակողմյան գրելաձևը պահպանվել է։
هذا نموذج نصي باللغة الإنجليزية 'Hello world.'
Հետևյալ օրինակում հիմնական նախադասությունը աջից ձախ է։
هذا نموذج نصي باللغة الإنجليزية 'Hello world.'
Ձախակողմյան գրելաձևի պահպանում չի կատարվել անգլերեն նախադասության համար, ուստի այն կկարդացվի աջից ձախ(վերջակետը տեղափոխվել է ամենաձախ հատված)։
Հետևյալ օրինակում հիմնական նախադասությունը աջից ձախ է։
هذا نموذج نصي باللغة الإنجليزية 'Hello world.'
Կատարվել է ձախակողմյան գրելաձևի հստակ սահմանում անգլերեն նախադասության համար, ուստի այն կարդացվի ձախից աջ(վերջակետը ամենաաջ հատվածում է)։
Հետևյալ օրինակում հիմնական նախադասությունը աջից ձախ է։
هذا نموذج نصي باللغة الإنجليزية 'Hello world.'
Կատարվել է ձախակողմյան գրելաձևի հստակ փոփոխություն անգլերեն նախադասության համար, այն ենթարկելով աջակողմյան գրելաձևի։
<blockquote>…</blockquote>
Երբ տեքստը պարունակելու է որևէ երկար մեջբերում(цитат), այն սահմանվում է <blockquote> էլեմենտով։
Մեջբերումը աջից և ձախից կունենա սահմաններ(отступ)(նախապես սահմանված է 40px)։
Եթե մեջբերումը կարճ է , այն սահմանվում է <q> էլեմենտում։
<blockquote> և <q> էլեմենտներն ունեն մեկ ատրիբուտ՝
…
cite
cite– ում նշվում է հասցեն, որտեղից վերցված է մեջբերումը: Այն կօգտագործվի որոնողական համակարգերի կողմից։
Մեջբերման հասցեն պատկերելու համար կօգտագործվի <cite> էլեմենտը։
Օրինակ(</br>-ները տեքստը տեղափոխում է հաջորդ տող։ )՝
HTML-ի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստեղծել
համեմատաբար պարզ, սակայն գեղեցիկ ձևավորված փաստաթուղթ։
Ի հավելումն փաստաթղթի կառուցվածքի պարզեցմանը՝
HTML-ում աջակցվում էր հիպերտեքստը։
RFC 1866 —HTML 2.0, ստանդարտը հաստատվել է 1995 թվականին;
HTML 3.2 —1997 թվականի հունվարի 14;
HTML 4.0 —1997 թվականի դեկտեմբերի 18;
HTML 4.01 —1999 թվականի դեկտեմբերի 24;
Հատվածը վերցված է "wikipedia" կայքից։
HTML փաստաթղթեր ստեղծելու համար օգտագործվում են HTML մասնիկներ, որոնք իրենցից ներկայացնում են HTML-ի թեգեր։
Մասնիկները հանդիպում են զույգ թեգերով։
Հատվածը վերցված է "wikipedia" կայքից։
<body>…</body>
Հանդիսանում է կոնտեյներ փաստաթղթի պարունակության համար, որը պատկերվելու է բրաուզերի պատուհանին(տեքստ, հղում, նկար և այլն)։
Փաստաթղթում սահմանվում է մեկ անգամ և գտնվում է անմիջապես <html> էլեմենտում՝ <head> էլեմենտից հետո։
Hayti
Hello world
Սահմանվում են գլոբալ ատրիբուտները և որոշ «իրադարձություն» տեսակի ատրիբուտներ(атрибуты события / обработчики событий)։
«Իրադարձություն» տեսակի ատրիբուտներից են՝
onafterprint
onafterprint– Javascript կոդը կակտիվանա օգտվողի կողմից html փաստաթուղթը տպելուց անմիջապես հետո։
onbeforeprint
onbeforeprint- Javascript կոդը կակտիվանա, երբ օգտվողը html փաստաթուղթն ուղարկի տպելու։
onbeforeunload
onbeforeunload- կակտիվանա մինչ էջի փակվելը։
onblur
onblur– կակտիվանա, երբ փաստաթղթի ֆոկուսը կորցնենք(տես ” Ի՞նչ է հատկանիշը ” մասի “javascript attributes” բաժնում)։
onfocus
onfocus– ակտիվանում է, երբ փաստաթուղթն ընդունում է ֆոկուս(տես ” Ի՞նչ է հատկանիշը ” մասի “javascript attributes” բաժնում)։
onerror
onerror– ակտիվանում է, երբ փաստաթուղթը չի ներբեռնվում(не загружается) ինչպես հարկն է։
onhashchange
onhashchange– ակտիվանում է, երբ URL-ում փոխվում է իդենտիֆիկատորը։ Այն URL հասցեում #-ով սկսվող վերջին հատվածն է։
Օրինակ՝
www.example.com/cars/bmw/#cabriolet – օրինակ իդենտիֆիկատորը կփոխվի, երբ օգտագործվի բրաուզերի «Հետ(Back)» կամ «Առաջ(Forward)» կոճակները։
onlanguagechange
onlanguagechange– ակտիվանում է, երբ օգտվողը փոխում է լեզուն։
onload
onload– ակտիվանում է փաստաթղթի ամբողջական ներբեռնման ավարտից հետո։
onmessage
onmessage– երբ փաստաթղթին ուղարկվի սիստեմային նամակ, onmessage -ը կակտիվանա, որպեսզի նամակը ստանա։ html փաստաթղթի սցենարը(Javascript կոդը) կարող է շփվել մեկ ուրիշի սցենարի հետ նամակների միջոցով, որը ստանալու է տվյալ ատրիբուտով։
onoffline
onoffline– կակտիվանա, երբ ինտերնետն անջատվի։
ononline
ononline– կակտիվանա, երբ ինտերնետը վերականգնվի։
onpopstate
onpopstate– ակտիվանում է, երբ օգտվողը տեղափոխվում է էջից էջ բրաուզերի “Back և Forward” կոճակների միջոցով։
onredo
onredo– ակտիվանում է, երբ բրաուզերում թարմացվում է(refresh) էջը։
onresize
onresize– ակտիվանում է, երբ բրաուզերի պատուհանի չափերը փոխվում են։
onstorage
onstorage– ակտիվանում է, երբ թարմացվում է Web Storage-ը(cookie-ի նման հիշողության տիրույթ է, որտեղ պահպանվում են օգտվողի կողմից տրամադրված տվյալները։ Օրինակ, երբ կայքն առաջարկում է մուգ կամ բաց ինտերֆեյս, ընտրելով մուգը, գույների տվյալները կպահպանվեն Web Storage-ում)։
onundo
onundo- ակտիվանում է բրաուզերի “չեղարկել” կոճակը սեղմելիս։
onunload
onunload– ակտիվանում է երբ, օգտվողը հեռանում է էջից, օրինակ տեղափոխվում է այլ պատուհան։
<br> կամ <br/>
կտրում է տողը՝ տեքստը կգրվի նոր տողից։
<button>…</button>
Սահմանում է կոճակ։ Կոճակը ներկայացվում է տեքստի կամ նկարի միջոցով։
Ատրիբուտներն են՝
autofocus
autofocus– սահմանում է, որ էջը ներբեռնվելուց հետո կոճակը պետք է ֆոկուսի մեջ լինի։
disabled
disabled– կոճակը դառնում է անակտիվ։
form
form– նշվում է <form>-ի իդենտիֆիկատորը, որին պատկանում է կոճակը։ <form>-ը օգտվողի կողմից սերվերին տվյալներ փոխանցելու համար է։
Կոճակը գտնվում է ֆորմից դուրս, բայց պատկանում է դրան
form ատրիբուտի միջոցով
formaction
formaction– Սերվերում կան սերվերային լեզուներին պատկանող(օրինակ՝ Java, php և այլն) ֆայլեր, որոնց միջոցով մշակվում է օգտվողի կողմից ուղարկած տվյալները։
Օրինակ <form> էլեմենտում action ատրիբուտի միջոցով նշվում է տվյալները մշակող Php ֆայլի անունը, իսկ <button>-ի formaction ատրիբուտի միջոցով վերասահմանում ենք ֆայլի անունը։
formenctype
formenctype– կոդավորվում են սիմվոլները(ամեն սիմվոլ ունի իր կոդային արժեքը) մինչ այն սերվեր կուղարկվելը։ Ունի երեք արժեք՝
“application/x-www-form-urlencoded” – պրոբելները փոխարինում է «+» -երի, իսկ տառերը կամ այլ սիմվոլներ կոդավորվում են ըստ իրենց թվային արժեքների։
“multipart/form-data” –տվյալները չեն կոդավորվում։ Օգտագործվում է, երբ սերվերին որևէ ֆայլ պիտի ուղարկվի։
“text/plain”
-պրոբելները փոխարինվում են «+»-ով, իսկ տառերը կամ այլ սիմվոլներ չեն կոդավորվում։
Նույն է ինչ <form>-ի enctype ատրիբուտը։ Երբ նշված են երկուսն էլ, ապա formenctype -ն ավելի գերադաս է։
formmethod
formmethod – սահմանում է http մեթոդի տեսակը։ Ունի երկու արժեք՝
“get” –հասցեի(URL-ի) վերջում ավելացվում են ուղարկվող տվյալները՝
http://www.example.com/account?Անունը=Հովհաննես?Ազգանունը=Թումանյան/
“post” – տվյալները փոխանցվում են առանց հասցեի մեջ ավելացվելու՝
http://www.example.com/account/
Նույնն է, ինչ <form> –ի method ատրիբուտը։ Երկուսի առկայության դեպքում formmethod -ն ավելի գերադաս է։
formnovalidate
formnovalidate – չի ստուգվելու դաշտերի պարունակության կոռեկտությունը։ Օրինակ՝ դաշտը նախատեսված է թվերի համար, բայց օգտագործվել է նաև այլ սիմվոլներ։
Նույնն է, ինչ <form>-ի novalidate ատրիբուտը։ Երկուսի առկայության դեպքում formnovalidate -ն ավելի գերադաս է։
formtarget
formtarget – սահմանում է տվյալները փոխանցելուց հետո սերվերի պատասխանը ցուցադրելու վայրը։
Ընդունում է հետևյալ արժեքները՝ _blank, _self, _parent, _top, _frame:
_self –արդյունքը ցուցադրվում է ֆրեյմում, կամ էջում, որտեղ գտնվում է <form> -ը:
Եթե <form> -ը գտնվում է հիմնական էջում՝ ոչ ֆրեյմում(<iframe>), ապա “_self” -ը կունենա նույն արդյունքն ինչ “_top”-ը։
_blank – արդյունքը ցուցադրվում է նոր էջում։ Սերվերի պատասխանը կարող է html կոդից հատված լինել, որտեղ տեղադրված է փոխանցված տվյալների արդյունքը։
_parent –դուստր ֆրեյմից փոխանցված տվյալները կցուցադրվի ծնող ֆրեյմում։
_top –Բրաուզերը կվերասահմանի էջի ողջ պարունակությունը սերվերից եկած արդյունքով։
freymi_anuny – բրաուզերը արդյունքը կցուցադրի ֆրեյմում, որի անունը նշված է <form> “formtarget” -ում, այսինքն կվերասահմանի ֆրեյմի պարունակությունը։
Նույնն է ինչ <form>-ի target ատրիբուտը։ Երկուսի առկայության դեպքում formtarget -ն ավելի գերադաս է։
name
name –էլեմենտին սահմանվում է անուն, որը կօգտագործվի Javascript-ում։
type
type – սահմանում է կոճակի տեսակը։
Ընդունում է մի քանի արժեքներ՝
“button” – կոճակին սեղմելիս կակտիվանա «իրադարձություն» տեսակի ատրիբուտը։ Օրինակ՝
“reset” – կջնջի <form> -ի դաշտերի պարունակությունը։
“submit” – տվյալները կուղարկի սերվեր։
Ցանկալի է type – ը միշտ նշել, քանի որ տարբեր բրաուզերներ որպես կանխադրված արժեք(по умолчанию) օգտագործում են type -ի տարբեր արժեքները։
value
value -ի արժեքը կոճակի անվանումն է, դրա նշանակությունը։
Ատրիբուտի արժեքն ուղարկվում է սերվեր, կամ օգտագործվում է Javascript-ում։