Docy

CSS-COLOR AND BACKGROUND

Մոտավոր ընթերցում. 5 րոպե 0 դիտումներ

backdrop-filter

backdrop-filter – էլեմենտի ֆոնի համար սահմանում է ֆիլտրային ֆունկցիաներ։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  none
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Արժեքներն են՝

none – չեղարկում է ֆիլտրի գործողությունը։

ֆիլտրայինՖունկցիաներ – blur(), brightness(), contrast(), drop-shadow(), grayscale(), hue-rotate(), invert(), opacity(), saturate(), sepia() : Այս ֆունկցիաների մասին կարող եք ծանոթանալ «CSS ֆունկցիաներ» բաժնում։

				
					.parent-div {
  display: grid;
  width: 100%;
  height: 700px;
  align-content: center;
  justify-content: center;
}
body {
  background-image: url('eraguyn.jpg');
  background-repeat: no-repeat;
  background-size: cover;
}
.container {
  height: 400px;
  width: 1000px;
  backdrop-filter: blur(10px);
  -webkit-backdrop-filter: blur(10px);
  border: 10px solid orange;
  color: white;
  font-size: 35px;
  line-height: 1.5;
  padding: 1rem 2rem;
}
				
			
				
					<body>
  <div class="parent-div">
    <div class="container">
      <p>Հետևի նկարը կշաղվի ՛container՛ էլեմենտի չափերով։</p>
      <p>Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. 
         Officiis, quae distinctio
        magnam, laborum iusto itaque autem! ……. fuga.</p>
    </div>
  </div>
</body>
				
			

background-image

background-image – էլեմենտի  համար սահմանում է  ֆոնային նկար։ 

Եթե ֆոնի համար սահմանված է նաև գույն, ապա կցուցադրվի գույնը` մինչ նկարի ամբողջական ներբեռնումը, կամ եթե նկարն անհասանելի է։ 

Հնարավոր է սահմանել մի քանի ֆոնային նկարներ՝ դրանք առանձնացնելով ստորակետներով։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  none
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Արժեքներն են՝

none – չեղարկում է էլեմենտի համար ֆոնային նկարը։

url() –  նշվում է նկարի հասցեն չակերտներում, կամ առանց դրանց։

element()  gradient() image-set() –ֆունկցիաների հետ կարող ենք ծանոթանալ «Css-ի ֆունկցիաներ» բաժնում։

				
					  <body>
    <div
      style="
        background-image: url('forest02.png');
        background-color: orange;
        border: 10px solid green;
        margin: 10px;
        width: 650px;
        height: 434px;
      "
    ></div>
  </body>
				
			

background-color

background-color – սահմանում է ֆոնի գույնը։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  transparent
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Արժեքներն են՝

որևէԳույն –գույնը՝ ցանկացած ֆորմատով։

transparent – սահմանում է թափանցիկ ֆոն։

				
					  <body>
    <div style="
          background-color: orange; 
          width: 500px; 
          height: 250px">
      Lorem ipsum dolor sit amet consectetur adipisicing elit. Expedita optio, ․․․․․ delectus hic.
    </div>
  </body>
				
			

background-clip background-origin

Սահմանում են ֆոնային նկարի ընդլայնման կարգը(կամ ֆոնի գույնը) էլեմենտի ներսում։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  background-clip: border-box
background-origin: padding-box
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր էլեմենտների վրա
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Երկու հատկություններն  էլ նույնն արժեքներն ունեն՝ բացառությամբ « text »-ից՝ background-clip -ի համար։

 Արժեքները նույնն են, բայց ունեն որոշակի տարբերություններ։

Արդեն ծանոթ ենք բլոկ տեսակի էլեմենտների մոդելին «HTML»-ի դասընթացից՝

Եթե padding -ը 0 -ի է հավասար, ապա padding-box-ը նույնն է ինչ content-box-ը.

Եթե border-ը հավասար է 0-ի, ապա border-box-ը նույնն է, ինչ padding-box-ը․

Եթե border-ը և padding-ը հավասար են 0-ի, ապա border-box-ը, padding-box-ը և content-box -ը նույնն են․

background-clip -ի արժեքներն են՝

border-box ֆոնային նկարը(կամ գույնը) տարածվում է ամբողջ էլեմենտով՝ ընդգրկելով նաև padding-box -ի տարածքը։ border-box-ի սահմանում տարածվում է նկարի կրկնությունը(եթե այն չեղարկված չէ background-repeat: no-repeat -ով)։

				
					.example {
  background: url(image-road-02.png);
  background-color: orange;
  border: 40px dashed red;
  background-clip: border-box;
  background-size: cover;
  padding: 40px;
  width: 510px;
  height: 330px;
}
				
			

padding-box ֆոնային նկարը պետք է տարածվի սկսած էլմենտի padding-box -ից։ Ֆոնը border-box -ում չի կրկնվի։

				
					.example {
  background: url(image-road-02.png);
  background-color: orange;
  border: 40px dashed red;
  background-clip: padding-box;
  background-size: cover;
  padding: 40px;
  width: 510px;
  height: 330px;
}
				
			

content-box – ֆոնային նկարը տարածվում է padding-box -ից, բայց կտրվում է մինչև content-box-ը։

				
					.example {
  background: url(image-road-02.png);
  background-color: orange;
  border: 40px dashed red;
  background-clip: content-box;
  background-size: cover;
  padding: 40px;
  width: 510px;
  height: 330px;
}
				
			

text – ֆոնային նկարը ցուցադրվում է միայն տեքստի ներսում։

				
					.example {
  background: url(image-road-02.png);
  background-color: orange;
  border: 40px dashed red;;
  background-clip: text;
  background-size: cover;
  padding: 40px;
  color: transparent;
  font-weight: bold;
  font-size: 60px;
  display: flex;
  justify-content: center;
}
				
			

background-origin -ը սահմանում է նկարի սկզբնական դիրքը։

Ունի երեք արժեք՝

border-box –ֆոնային նկարի սկզբնական դիրքը կսկսի border-box-ի եզրից։

				
					.example {
  background: url(image-road-02.png);
  background-color: orange;
  border: 40px dashed red;
  background-origin: border-box;
  background-size: cover;
  padding: 40px;
  width: 510px;
  height: 310px;
}
				
			

padding-box – ֆոնային նկարի սկզբնական դիրքը կսկսի padding-box-ի եզրից։  

border-box-ի սահմանում կտարածվի նկարի կրկնությունը(եթե այն չեղարկված չէ background-repeat: no-repeat արժեքով)։

				
					.example {
  background: url(image-road-02.png);
  background-color: orange;
  border: 40px dashed red;
  background-origin: padding-box;
  background-size: cover;
  padding: 40px;
  width: 510px;
  height: 310px;
}
				
			

content-box – ֆոնային նկարի սկզբնական դիրքը կսկսի content-box-ից։ border-box -ում և padding-box -ում նկարի կրկնությունն է։

				
					.example {
  background: url(image-road-02.png);
  background-color: orange;
  border: 40px dashed red;
  background-origin: content-box;
  padding: 40px;
  width: 510px;
  height: 310px;
}
				
			

background-attachment

background-attachment – վեբ էջի տեղաշարժման ժամանակ(scrolling) սահմանում է՝ ֆոնային նկարը ֆիքսվի՝ անշարժ մնա, թե էջի հետ տեղաշարժվի։

Կարելի է նշել մի քանի արժեքներ յուրաքանչյուր ֆոնի համար, եթե background-image -ում սահմանված է մի քանի նկարներ։ Դրանք իրարից կառանձնացվեն ստորակետներով։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը   scroll
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Արժեքներն են՝

fixed – ֆոնային նկարը ֆիքսում է՝ դարձնելով անշարժ։

scroll – ֆոնը տեղաշարժվում է պարունակության հետ միասին, եթե այն սահմանված է վեբ էջի համար։ 

Եթե ֆոնային նկարը սահմանված է որևէ էլեմենտի համար, որն ունի նաև scrolling մեխանիզմը, ապա նկարը կֆիքսվի։

 

local – եթե տվյալ էլեմենտին սահմանած է scrolling-ի մեխանիզմը, ապա ֆոնային նկարը տեղաշարժվում է էլեմենտի պարունակության հետ միասին։

				
					body {
  background-image: url(vanadzor-city.png);
  background-repeat: no-repeat;
  background-attachment: scroll;
}
.example {
  width: 700px;
  height: 250px;
  overflow: scroll;
  background-image: url(vanadzor-city-small.jpg);
  background-attachment: scroll;
  background-repeat: no-repeat;
  background-color: orange;
}
				
			
				
					<!DOCTYPE html>
<html>
  <head>
    <meta charset="utf-8" />
    <title>hayti</title>
    <link rel="stylesheet" href="style.css" />
  </head>
  <body>
    <div class="example">
      Lorem ipsum dolor sit amet consectetur adipisicing elit. Inventore
      delectus numquam libero consequuntur quidem deserunt illum? Harum .... est
      laborum.
    </div>
    Lorem ipsum dolor sit amet consectetur adipisicing elit. Ab quia distinctio
    dignissimos exercitationem amet facere sint. Ex eius .... nemo
    laudantium!
  </body>
</html>

				
			

background-position background-position-x background-position-y

սահմանում է ֆոնային նկարի սկզբնական դիրքը։

Կարելի է նշել մի քանի արժեքներ յուրաքանչյուր ֆոնային նկարի համար, եթե background-image -ում սահմանված է մի քանի նկարներ։ Դրանք իրարից կառանձնացվեն ստորակետներով։

background-position-ը սահմանում է երկու արժեք՝ ֆոնային նկարի դիրքը հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով(background-position-x background-position-y):

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  background-position: 0% 0%
background-position-x :  left
background-position-y : top
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Արժեքներն են՝

top right bottom left –վերևի, աջ, ներքևի և ձախ կողմերը։

չափմանՄիավորներով – արժեքը չափման միավորներից մեկով։ 

Եթե արժեքը նշվելու է չափման միավորով, հերթականությունը նախ՝ հորիզոնական, հետո՝ ուղղահայաց։


Տոկոսի և հատուկ բառերի սահմանումը կարող են իրար հավասար լինել՝

top left = left top = 0% 0% (վերևի ձախ անկյունը)

top = top center = center top = 50% 0% (վերևի մեջտեղում)

right top = top right = 100% 0% (վերևի աջ կողմը)

left = left center = center left = 0% 50% (ձախ անկյունում և մեջտեղում)

center = center center = 50% 50% (մեջտեղում)

right = right center = center right = 100% 50% (աջ անկյունում և մեջտեղում)

bottom left = left bottom = 0% 100% (ձախ ներքևի անկյունում)

bottom = bottom center = center bottom = 50% 100% (ներքևի մեջտեղում)

bottom right = right bottom = 100% 100% (ներքևի աջ անկյունում) ։

				
					.example {
  width: 740px;
  height: 400px;
  background-image: url(forest-small.jpg);
  background-color: orange;
  background-repeat: no-repeat;
  background-position: right top;
}
				
			

background-repeat

background-repeat – էլեմենտի մեջ սահմանում է ֆոնային նկարի կրկնությունը հորիզոնական, ուղղահայաց ուղղություններով, կամ երկուսը միասին։

Կարելի է նշել մի քանի արժեքներ յուրաքանչյուր ֆոնային նկարի համար, եթե background-image -ում սահմանված է մի քանի նկարներ։ Դրանք իրարից կառանձնացվեն ստորակետներով։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  repeat
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Արժեքներն են՝

no-repeat – սահմանում է մեկ ֆոնային նկար՝ առանց կրկնելու։ Դիրքի համար կանխադրված է ձախ վերևի անկյունը, որը կարելի է փոխել background-position հատկության միջոցով։

repeat – ֆոնային նկարը կրկնվում է հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով։

repeat-x – ֆոնային նկարը կրկնվում է միայն հորիզոնական ուղղությամբ։

repeat-y – ֆոնային նկարը կրկնվում է միայն ուղղահայաց ուղղությամբ:

space – ֆոնային նկարը կրկնվում է այնքան, որքան անհրաժեշտ է տարածքի համար:

Ֆոնային նկարը ցուցադրվում է ամբողջությամբ՝ եթե տարածքում կա հատված, որը բավարար չէ նկարի ամբողջական կրկնման համար, ապա հատվածը, որը մնացել է դատարկ, բաժանվում է տեղավորված նկարների արանքներում:

round – ֆոնային նկարը կրկնվում է այնքան, որքան անհրաժեշտ է տարածքի համար։ Նկարը ցուցադրվում է ամբողջությամբ։ Եթե տարածքը բավարար չէ նկարի ամբողջական կրկնման համար, ապա տեղավորվածները կենթարկվեն մասշտաբի, որպեսզի ամբողջությամբ ընգրկեն էլեմենտի տարածքը։

				
					.example {
  width: 820px;
  height: 480px;
  background-image: url(forest-small.jpg);
  background-repeat: space;
  background-color: orange;
}
				
			

background-size

background-size – ֆոնային նկարը ենթարկում է մասշտաբի՝ սահմանված չափերին համապատասխան։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  auto
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Եթե սահմանված է մեկ արժեք, այն կվերաբերվի ֆոնային նկարի լայնությանը, իսկ բարձրությունը հավասար կլինի auto-ի։ Երկու արժեք սահմանելու դեպքում նախ նշվում է ֆոնային նկարի լայնությունը, հետո՝ բարձրությունը։

Արժեքներն են՝

չափմանՄիավորով – արժեքը չափման միավորներից մեկով։ Տոկոսի դեպքում ֆոնային նկարի չափը որոշվում է ըստ էլեմենտի լայնության կամ բարձրության։

auto – եթե նշված է թե լայնության և թե երկարության համար, ֆոնային նկարի չափը կմնա նույնը(օրինակ՝ background-size: auto auto;): 

Եթե նշված է ֆոնային նկարի մեկ կողմի համար, օրինակ՝ background-size: 100px auto, ապա լայնությունը կհավասարվի 100px-ի, իսկ auto-ն՝ բարձրությունը, կմեծանա նշված լայնությանը համապատասխան։

cover – ֆոնային նկարը ենթարկվում է մասշտաբի այնպես, որ զբաղեցնի էլեմենտի ամբողջ տարածքը։ Որպես արժեք պետք է լինի միակը՝ background-size: cover:

contain – ֆոնային նկարը ենթարկվում է մասշտաբի այնպես, որ ամբողջական տեղավորվի էլեմենտի տարածքում։ Որպես արժեք պետք է լինի միակը՝ background-size: contain:

cover -ի դեպքում։

				
					.example {
  width: 740px;
  height: 400px;
  background-image: url(forest-small.jpg);
  background-color: orange;
  background-repeat: no-repeat;
  background-size: cover;
}
				
			

contain -ի դեպքում։

				
					.example {
  width: 740px;
  height: 400px;
  background-image: url(forest-small.jpg);
  background-color: orange;
  background-repeat: no-repeat;
  background-size: contain;
}
				
			
				
					.example {
  width: 740px;
  height: 400px;
  background-image: url(forest-small.jpg);
  background-color: orange;
  background-repeat: no-repeat;
  background-size: 800px auto;  /* նկարի օրիգինալ չափը՝ 350px 234px։ 
                                   800px auto -ի դեպքում՝ 800px 535px*/
}
				
			

background

background –ունիվերսալ հատկություն է, որտեղ սահմանվում է մի քանի հատկության արժեքներ։ Դրանց հերթականությունը կարևոր չէ։

Կարելի է յուրաքանչյուր ֆոնային նկարի համար սահմանել իր արժեքները, եթե background-image -ում սահմանված է մի քանի նկարներ։ Դրանք իրարից կառանձնացվեն ստորակետներով։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  տվյալ հատկության կանխադրված արժեքը։
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Հատկության արժեքները հետևյալն են՝

background-attachment, background-clip, background-color, background-image, background-repeat, background-position, background-size :

background-size-ը նշվելու է background-position-ից անմիջապես հետո և այս երկուսն իրարից կառանձնացվեն « / » սիմվոլով։

				
					.example {
  width: 740px;
  height: 400px;
  background: url(vanadzor-city-small.jpg) orange 
              no-repeat top right / 500px auto;
}
				
			

background-blend-mode mix-blend-mode

background-blend-mode-ի դեպքում էլեմենտի ֆոնի գույները լուծվում են հետևի ֆոնի գույների հետ` սահմանվում է նկարների գույների խառնուրդի տարբեր էֆֆեկտներ։

mix-blend-mode –վերը նշվածում խառնուրդը սահմանվում է ֆոնային նկարին(կամ գույնին), իսկ mix-blend-mode-ի դեպքում՝ էլեմենտին․ օրինակ էլեմենտը կարող է լինել որևէ տեքստ։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  normal
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Երկու հատկությունների արժեքներն էլ նույնն են․ նախ՝

background-blend-mode.
normal  – չի սահմանվում էֆֆեկտ։

				
					.div01 {
  width: 850px;
  height: 600px;
  background-color: orange;
  border: 2px solid black;
  background: url(forest-2.jpg) no-repeat, url(forest.jpg) 
              no-repeat 70% 80%;
  background-blend-mode: normal;
}
				
			

multiply

screen

overlay

darken

lighten

color-dodge

color-burn

hard-light

soft-light

difference

exclusion

hue

saturation

color

luminosity

էլեմենտի ֆոնը որպես gradient`

				
					.div01 {
  width: 850px;
  height: 600px;
  border: 2px solid black;
  background: url(forest-2.jpg) no-repeat, 
              linear-gradient(#a01e1e, #FFF);
  background-blend-mode: darken;
}
				
			

mix-blend-mode-ից օրինակ`

				
					p {
  font-family: 'cyber princess';
  font-size: 70px;
  mix-blend-mode: overlay;
}
.background {
  width: 650px;
  height: 390px;
  display: grid;
  justify-items: center;
  align-items: center;
  background-image: url(forest.jpg);
}
				
			
				
					<body>
  <div class="background">
    <p>Welcome!!</p>
  </div>
</body>
				
			

isolation

isolation –կանխում է էլեմենտի լուծվելը մեկ այլի հետ։

Ծնող էլեմենտի դուստրը կարող է լուծվել հետևի ֆոնի հետ։ isolation-ը կարելի է օգտագործել ծնողի համար, որով կկանխվի վերջինիս բոլոր դուստրերի լուծվելու էֆֆեկտը՝  mix-blend-mode-ը։


Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  auto
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիՈչ

Արժեքներն են՝

auto – չի կանխում էլեմենտի լուծվելը և թույլ է տալիս ստանալ այդ էֆֆեկտը։

isolate – կանխում է էլեմենտի լուծվելը հետևինի հետ։

				
					.div-head {
   isolation: isolate;
 }
 .div-01 {
   position: absolute;
   top: 5em;
   left: 7%;
   background-color: #555;
   border: 15px solid #000;
   color: #fff;
   padding: 25px 10px;
   mix-blend-mode: overlay;
   text-align: center;
   width: 60%;
 }
 cite {
   color: #ccc;
   display: block;
   margin-top: 25px;
 }
				
			
				
					<body>
    
  <img decoding="async" src="forest-black.jpg" alt="">
  
  <div class="div-head">
      
    <div class="div-01">
      <h1>Lorem ipsum dolor sit amet consectetur adipisicing elit.</h1>
      <cite>Lorem ipsum dolor sit amet consectetur adipisicing elit.
      </cite>
    </div>
    
  </div>
</body>
				
			
				
					.div-head {
     isolation:  auto;
   }
				
			

color

color – սահմանում է էլեմենտի տեքստի գույնը։

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  Կախված է բրաուզերից։ Սովորաբար՝ սև։
Ժառանգվում ենԱյո
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Արժեքներն են՝

որևէԳույն – որևէ գույն՝ ցանկացած ֆորմատով։

transparent – տեքստը դառնում է թափանցիկ։

				
					p {
  color: red;
 }
				
			

filter

filter – սահմանում է ֆիլտրային ֆունկցիաներ էլեմենտի նկարին որևէ էֆֆեկտ հաղորդլեու համար։ 

Ֆիլտրային ֆունկցիաներից են՝ blur(), grayscale(), sepia() և այլն, որոնց հետ կարող եք ծանոթանալ «Css-ի ֆունկցիաներ» բաժնում։ 

Հակիրճ տվյալներ՝

Նախասահմանված արժեքը  none
Ժառանգվում ենՈչ
Կիրառվում ենԲոլոր տեսակի էլեմենտների հետ։
Ենթարկվում է անիմացիայիԱյո

Որպես արժեք հանդիսանում են ֆիլտրային ֆունկցիաները։ 

				
					.filterr {
  filter: grayscale(100%);
  transition: 1.5s;
}
.filterr:hover {
  filter: none;
}
				
			
				
					<body>
  <img decoding="async" class="filterr" src="forest.jpg">
</body>
				
			

Թողնել մեկնաբանություն

Կիսվել փաստաթուղթով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
hyArmenian